Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար տնտեսական գործունեության իրականացնելու հնարավորություններ ստեղծելու աշխատանքները

Հոկտեմբեր 05,2023 13:57

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ հոկտեմբերի 4-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարներ և այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի անդամները։

🔹Նիստի բացմանը Ռաֆայել Գևորգյանը ենթախորհրդի անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տնտեսական գործունեության իրականացման հնարավորությունների ստեղծմանն ուղղված Էկոնոմիկայի նախարարության աշխատանքները, ինչպես նաև հայտնել այդ ուղղությամբ ենթախորհրդի անդամների հետ համատեղ քննարկումներ իրականացնելու նախարարության պատրաստակամության մասին:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային մի շարք հարցեր՝ գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրի կնքման համար իրավակարգավորումների ներդրման, բանկային գաղտնիքին վերաբերող կարգավորումների նախագծի վերաբերյալ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031