Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական հեղաշրջումից հետո ԼՂ-ում տեղի է ունեցել ռազմական էսկալացիա եւ կապիտուլյացիա, հետո գնացել ու բանակցել են ադրբեջանական Եվլախում»

Հոկտեմբեր 05,2023 13:41

ԱԺ ճեպազրույցների ընթացքում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ինքն է Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված իջեցրել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը։ Նա նշեց, որ Արցախի իշխանությունները լավ տեղյակ են եղել այն բոլոր գործընթացներից, որոնք տեղի էին ունենում։

«Ինչպես վարչապետը նշեց՝ Հայաստանի Հանրապետությունն իր դիվանագիտական, քաղաքական քայլերը, որոնք կապված էին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հասցեագրման հետ, մշտապես խորհրդակցել ու համաձայնեցրել է ԼՂ իշխանության հետ։ Այդ թվում՝ նաեւ այդ հայտարարությունը։ Մենք տեղեկացրել ենք իրողությունների մասին, ստացել ենք ԼՂ իշխանությունների համաձայնությունը եւ գործել ենք ըստ այդմ՝ սպասարկելով ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հասցեագրման հարցը։ Մնացածն արդեն փաստեր են, որոնք տեղի են ունեցել։ Դրանք այն փաստերն են, որոնց մասին խոսել ենք։ Այդ հայտարարությունից հետո տեղի են ունեցել կոնկրետ դեպքեր՝ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել քաղաքական հեղաշրջում, հրաժարվել են միջազգային հովանու ներքո երրորդ երկրում երկխոսությունից, հետո տեղի է ունեցել ռազմական էսկալացիա, հետո՝ կապիտուլյացիա, հետո գնացել են բանակցել են ոչ թե երրորդ երկրում միջազգային հովանու ներքո, այլ ադրբեջանական Եվլախում։ Սա է իրողությունը, եւ այս իրողություններից պետք է հետեւություն անենք բոլորս»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031