Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազության և պետական անվտանգության ծառայության հայտարարություններին։
Նշվում է, որ Արայիկ Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի ավելի քան 10 հոդվածներով, որոնց համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է, նրա փաստաբանը Ալոֆ Սաֆարալիևն է։