Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ առաքելությունը արջի ծառայություն մատուցեց Ադրբեջանին․ լիբանանցի իրավապաշտպանի անդրադարձը՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին

Հոկտեմբեր 05,2023 13:20

Լիբանանցի իրավապաշտպան Լին Զովիղյանը բաց նամակ է հրապարակել՝ անդրադառնալով վերջին երեք տասնամյակում առաջին անգամ ՄԱԿ առաքելության այցին Լեռնային Ղարաբաղ, կառույցի կողմնակալ արձագանքին, ինչպես նաև ստեղծված ծանր իրավիճակին։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնք 9 ամիս ապրել են շրջափակման, սովի պայմաններում, իսկ հետո բռնի տեղահանման են ենթարկվել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո, վրդովված են առաքելության հրապարակած հայտարարությունից։ Իրավապաշտպանն ընդգծում է, որ ՄԱԿ-ը, ըստ իր կանոնադրության, պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, մասնավորապես նրանց իրավունքները, որոնք կարիքի մեջ են գտնվում։

Զովիղյանը ցավով արձանագրում է, որ պատմական առաքելության հայտարարությունը ներկայացնում է ՄԱԿ-ը՝ որպես անտարբեր կառույց մարդասիրական արտակարգ իրավիճակի հանդեպ, որը միայն պասիվ կերպով է անդրադառնում այն տառապանքին, որը կրել է և շարունակում է կրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, որը բախվել է անտարբերության, ենթարկվել բռնության և տեղահանման։

«Ըստ էության այս առաքելությունը արջի ծառայություն մատուցեց Ադրբեջանին, որի կառավարությունը շարունակում է պայքարել միջազգային հարթակներում բարեխիղճ և վստահելի գործընկերոջ համբավը վերադարձնելու համար։ Ուշագրավ է, որ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ առաքելության այցից առաջ Ադրբեջանը հայտարարեց կազմակերպության Մարդկային բնակավայրերի ծրագրին 1 միլիոն դոլար հատկացնելու մասին»։

Զովիղյանի խոսքով՝ այժմ ամենահրատապ հարցերից մեկը ԼՂ-ում միջազգային անկախ փաստահավաք խմբի առաքելության աշխատանքի կազմակերպումն է, քանի որ ժամանակը որոշիչ նշանակություն ունի, բացի այդ` կա ապացույցները ոչնչացնելու կամ խեղաթյուրելու վտանգ։ «Փաստացի, հնարավոր հանցագործությունների բոլոր վկաները բռնի տեղահանման են ենթարկվել։ Արցախում չի մնացել որևէ մեկը, որը աշխարհին կպատմեր պատմությունը ջնջելու և վերաշարադրելու մասին․․․ Մենք բոլորս ընդհանուր պատասխանատվություն ունենք բարձրացնելու մեր չափանիշները և ընդունել, հարգել այն բարդությունները, ապատեղեկատվության և անմարդկայնության ռիսկերը, որոնց բախվում է մի ողջ ժողովուրդ և նրանց պատմական հողը»,-ասվում է նամակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031