Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մոտ 20 տարի Սիլիկյան թաղամասում ապրող 20-ից ավելի բնակչի բռնի ուժով վտարում են»

Հոկտեմբեր 05,2023 13:16

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում, հայտնում է Shamshyan. com-ը: Սիլիկյան թաղամասից դեպի ժողովրդին հայտնի «Սպանդարյան» գերեզմանների հարևանությամբ գտնվող սեփական տների բնակիչները՝ մեր ու մանուկ, ահել-ջահել, թույլ չեն տալիս, որ Երևանի քաղաքապետարանը քանդի 10-ից 20 տարվա 25-ից ավելի տներ:

Իրավիճակը լարվել է և դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կարմիր բերետները մի մեծ թվով քաղաքացիների բռնի ուժով, մի քանիսին էլ՝ քարշ տալով, նստեցրեցին իրենց ոստիկանական ավտոմեքենաները ու տեղափոխեցին:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «10, 15, 20 արի է՝ որ էս օձերով ու կարիճներով տարածքը մաքրել ենք աղբից ու տներ ենք կառուցել, ստեղծել նաև այգիներ: Օրինական ճանապարհով կոմունալ վճարումները կատարում ենք, ու հիմա, Երևանի քաղաքապետարանը, հավանաբար, ինչ-որ մեկին հաճոյանալու համար որոշել է, որ այս բոլոր տները ապօրինի են: Եթե ապօրինի են, ինչո՞ւ ենք հոսանքի, կոմունալի, աղբի և այլ ծառայությունների դիմաց վճարումներ կատարել: Բազմիցս դիմել ենք Երևանի մի քանի քաղաքապետերի, որոնք մեզ ասում էին, թե հարցը կկարգավորվի՝ ի շահ բնակչի»:

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ քանդվում է 21 շինություն. «Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների 21 շինություն:

Նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են վերջին ամիսների ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա»,- գրել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031