Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գանձասարի արձանագրություններում տառ անգամ փոխած չէ. անձրևաջրերի հետևանքով խամրել է. Համլետ Պետրոսյան

Հոկտեմբեր 05,2023 13:25

Պատմաբան, հնագետ, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Գանձասարի արձանագրություններում տառ անգամ փոխած չէ, ասենք անգրագետ Հուսեինովին, որ հազիվ թե տարբերակում է հայերեն տառերը: Ուղղակի պատուհանից հոսող անձրևաջրերի հետևանքով շինարարական արձանագրության կենտրոնական հատվածը խամրել է:

Ահա արձանագրության նույնական տեքստը և ահա մեր կայքում տեղադրած եռալեզու հոդվածը:

«Ես, նուաստ ծառա Ա[ստուծո]յ Ջալայ(լ) Դաւլ|այ Հասան, որդի Վախտանգա, թոռն Մեծին |Հասանա, բնակաւոր ինքնակալ բարձր |եւ մեծ Արցախական աշխարհի, ի Խ[աւխ|անա]բերդի՝ յոքնասահման նահա[ն]|գաւք: Զի հայր իմ ի վախճան կենաց ելից |իւր աստեացս անդարձ՝ կտակի հա|ստատեաց ինձ եւ մաւրն իմ Խորիշահի, որ էր |դուստր մեծ իշխանաց իշխանին |Սարգսի՝ զի շինեսցուք եկեղեցի ի գերեզ|մանատան հարց մերոց ի Գանձասար, |զոր սկսե[ա]լ մեր :ՈԿԵ: (1216) թվին հայոց աւգնութ[եամ]բ բարեր|արին: Եւ ի խփել լուսամտին արեւել|ից մայրն իմ կրաւնաւորեալ չոգաւ յԵ[րուսաղե]մ եր|րորդ անգամ եւ անդէն ի դրան Յարու|թե[ան] խարազանազգեաց ճգնութ[եամ]բ, բազմամեա |ժուժկալութ[եամ]բ հանգեաւ ի Ք[րիստո]ս լուսո վ|կաութ[եամ]բ եւ անդէն պահեցաւ: Իսկ մեր զբ[ա]զմ|ածուփ կիրս կենցաղոյս ի մտի եդ|եալ փոյթ գործո արարեալ աւարտումն եղ|եւ շնորհաւք ողորմութ[եամ]բ ամենայ|գութ Տ[եառ]ն :ՈՁԷ: (1238) թվի՝ գաւտեւորեալ ամենա|զան ձեւով, պատկերազան, յաւ[րի]նակերտ, գմբեթարդ [յ]աւրինուածաւք, յա[ւ]ժար|ութե[ամբ] կամաց մերոց, որպէս տեսանէ| Ա[ստուա]ծ» (հմմտ․ ԴՀՎ 5, 38, հմմտ. Ուլուբաբյան 1981, 87-88):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031