Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայտարարում էին, որ Գրանադայում պետք է ստորագրվի Հայաստանի համար շատ անբարենպաստ փաստաթուղթ, բայց հանդիպումից հրաժարվեց Ադրբեջանը»

Հոկտեմբեր 05,2023 13:10

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձավ Գրանադայի հանդիպման չեղարկմանը։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ Գրանադայի հանդիպումից առաջ մի շարք ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ հայտարարում էին, որ այդ հանդիպման ժամանակ Հայաստանը պետք է ստորագրի Հայաստանի համար շատ անբարենպաստ եւ Ադրբեջանի համար շատ բարենպաստ մի փաստաթուղթ։ Եվ ի՞նչ ցույց տվեց կյանքը, որ այդ հանդիպումից հրաժարվեց Ադրբեջանը։ Պարզ է, որ Ադրբեջանը չէր հրաժարվի մի հանդիպումից, որտեղ իր համար շատ բարենպաստ փաստաթուղթ պետք է ստորագրվեր»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք հայկական կողմը չպե՞տք է բանակցություններին մասնակցելու համար նախապայման դնի հայ ռազմագերիներին եւ վերջին օրերին առեւանգված Արցախի գործիչներին ազատ արձակելու հարցը, Արման Եղոյանը պատասխանեց․ «Դուք առաջարկում եք բանակցություններից դո՞ւրս  գալ»։ Նա ասաց, որ այդ հարցերը պետք է բարձրացվեն բանակցությունների ժամանակ։

«Բա բանակցությունները հենց նրա համար են, որ բոլոր հարցերը քննարկվեն։ Մի շարք ռազմագերիներ հետ են վերադարձել, մեկ այլ խումբ ռազմագերիներ դեռ Բաքվում են։ 2020 թվականի պատերազմից հետո քանի՞ ռազմագերի է վերադարձել Հայաստան, թիվը գիտե՞ք։ Նրանք ովքեր վերադարձել են Հայաստան, դա տեղի է ունեցել բանակցությունների շնորհիվ։ Ամեն հերթական բանակցային ռաունդից հետո որոշակի թվով ռազմագերիներ էին վերադառնում, դուք ի՞նչ էիք առաջարկում՝ այդ բանակցություններին չմասնակցել ու ուլտիմատում դնե՞լ։ Եվ ի՞նչ կլիներ դրա արդյունքը»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031