ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ հարցին, որ ռուս խաղաղապահներն Արցախում են, իսկ ադրբեջանցիներն առեւանգում են Արցախի ռազմական ու քաղաքական գործիչներին։
«Մեզ համար ընդհանրապես հասկանալի ու ընդունելի չէ ռուս խաղաղապահների պահվածքը՝ թե մարտական գործողությունների ժամանակ, թե հիմա։ Բայց չմոռանանք, որ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, ոչ մի քայլ չի ձեռնարկում, ի՞նչ կարող ենք ակնկալել երրորդ երկրներից։ Մեզ համար հասկանալի չէ, ընդունելի չէ ռուս խաղաղապահների այս պահվածքը»,- ասաց նա։
Հարցին, թե ռուսները պայմանավորվածությո՞ւն ունեն ադրբեջանցիների հետ, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Այն, որ չեն միջամտել, ենթադրում եմ, որ որոշակի պայմանավորվածություն է եղել»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ