«Մեր հայրենակիցները պետք է հարց տան իրենց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն ի վիճակի՞ է ապահովել Հայաստանի ինքնիշխանությունը կամ անկախությունը»,- այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ այսօր Փաշինյանի գիտակցումով, արժեքային համակարգով Հայաստանի անկախությունը կամ ինքնիշխանությունը ինքն է։ «Եվ իր վերջին դատարկ ու մերկապարանոց կոչը՝ պաշտպանեք ինձ, որովհետեւ ինձ պաշտպանելով՝ պաշտպանում եք ինքնիշխանությունը կամ անկախությունը, մեկ անգամ եւս հաստատում է, որ այս մարդն իր արժեքային համակարգով պետականության, անկախության, ինքնիշխանության զրո գիտակցում ու պատկերացում ունի։ Թող մեր հասարակությունն արթնանա, ինքը հեշտությամբ մատաղ արեց Արցախը թուրքին։ Եվ ուրեմն, այդ մարդը չի կարող երաշխավորել Հայաստանի անկախությունը կամ պաշտպանել մեր անվտանգությունը։ Եկեք չհանդուրժենք Հայաստանը կործանման վերջին արարին հանգեցնելը»,- ասաց նա։
Ըստ Լիլիթ Գալստյանի՝ այս իշխանությունը չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, պետականության ապագան։ Նիկոլ Փաշինյանն արել է բազմաթիվ հայտարարություններ, որոնցով նա կասկածի տակ է դրել Հայաստանի Հանրապետության պետականության ապագան։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ