ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021 թթ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությանը, որում նա նաեւ ասել էր, որ Նիկոլ Փաշինյանն է Ադրբեջանին խնդրել, որպեսզի Ռուբեն Վարդանյանին Հակարի կամրջի մոտ ձերբակալեն։
«Ձերբակալվել են Փաշինյանի քաղաքական հակառակորդները, նրանք, ովքեր Փաշինյանի երբեւէ քննադատել են։ Արայիկ Հարությունյանն իր վրա վերցրեց Գանձակի հրթիռակոծությունը, հավանաբար նրան էլ դրա համար են ձերբակալել։ Բայց ձերբակալվածների ցանկում նրանք են, ովքեր քննադատել են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Ես պատահականություններին չեմ հավատում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ ասաց․ «Բաքվի բանտերում այսօր բոլոր կեղեքվողները Հայաստանի Հանրապետության անձնագրի կրող են։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մերժել է ՀՀ Սահմանադրությունը, որով Հայաստանը պատասխանատվություն ունի անվտանգային երաշխիքներ ստեղծել Արցախի համար, այլ նաեւ նրանք ՀՀ քաղաքացիներ են։ Լսեցի՞ք նրա պատասխանը։ Ինչպես նա ձեռքերը լվացել է Արցախից, նույն կերպ ՀՀ քաղաքացիներից հրաժարվեց»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ