Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բոլորն ականատես կլինեն՝ ինձ առաջադրված մեղադրանքը չունի օբյեկտիվ հիմք, չկա այն հիմնավորող գեթ մեկ ապացույց. Վարդան Մինասյան

Հոկտեմբեր 05,2023 12:25

Այսօր Դատախազության պաշտոնական կայքէջում հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:

Նման հաղորդմամբ Դատախազությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե երեկ փողերի լվացման ծանր հանցագործություն է բացահայտել, մինչդեռ, իրականում գրեթե երեք տարի տևած նախաքննության ընթացքում իրավապահ մարմիններն այս նույն քրեական վարույթի մասին արդեն մի քանի հաղորդագրություն են տարածել զանգվածային լրատվության միջոցներով՝ վիրավորելով իմ բարի համբավը՝ դրանով իսկ ստիպելով, ինձ որ դեռևս 2022 թվականին դիմեմ դատարան՝ դատական կարգով պաշտպանելու իմ բարի համբավը:

Դեռևս 2021 թվականին ինձ մեղսագրված փողերի լվացման ի սկզբանե սին մեղադրանքը այս տարիների ընթացքում երեք անգամ քրեական հետապնդման մարմինների կողմից արմատապես փոխվել է, ինչը հաստատում է, որ իրականում փողերի լվացման և դրան նախորդող որևէ հանցագործության մասին խոսք լինել չի կարող:

Արդյունքում, երկու տարիների ընթացքում չկարողանալով ապացուցել ինձ առաջադրված մեղադրանքը, քրեական հետապնդման մարմինները, ամենայն հավանականությամբ հիմնավորելու համար զանգվածային լրատվության միջոցներով դեռևս 2021 թվականին արված փողերի լվացման վերաբերյալ իրենց հրապարակումը և կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք ստեղծելու համար, չունենալով ոչ մի օրինական հիմք, մեխանիկորեն գումարելով երեսուն տարիների ընթացքում իմ կողմից ստացված օրինական եկամուտներն ու ծախսերը, գրչի մեկ հարվածով դա գնահատեցին որպես փողերի լվացում՝ ևս մեկ անգամ հանիրավի փորձելով վարկաբեկել իմ բարի համբավը:

Նման գործելաոճի պատճառը կարծում եմ մեկն է՝ ամեն գնով արդարացնել արդեն գրեթե երեք տարի տևող քննությունը, որի ընթացքում իմ մեղավորության վերաբերյալ որևէ ապացույց ձեռք չի բերվել ու ամեն գնով հաստատել նախկինում զանգվածային լրատվության միջոցներով ներկայացված մեղադրանքները:

Հրապարակային դատական քննության ընթացքում բոլորը ականատես կլինեն, որ ինձ առաջադրված մեղադրանքը չունի որևէ օբյեկտիվ հիմք, չկա այն հիմնավորող գեթ մեկ ապացույց: Ես հետևողական եմ լինելու օրենքով չարգելակված բոլոր եղանակներով իմ իրավունքների պաշտպանությանը։

Վարդան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031