ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ ձախողվեց Գրանադայի հանդիպումը։
«Հիշեցնեմ, որ ադրբեջանական ագրեսիայի օրերին Փաշինյանն ուղերձով դիմեց եւ ասաց, որ ինքը պատրաստ է ինչ-որ թուղթ ստորագրել։ Դրան նախորդել էր Հայաստանի իշխանությունների բավական հստակ ազդանշանը Ադրբեջանի իշխանություններին, որ իրենք որեւէ կերպ չեն մասնակցելու ադրբեջանական ագրեսիայից հայ ժողովրդի մի հատվածին պաշտպանելուն։ Այսինքն՝ Արցախը թողելու են ադրբեջանցների բզկտմանը։ Հայտարարեցին, որ պատրաստ են թուղթ ստորագրել, այսինքն՝ դա նշանակում է՝ Արցախը կտանք հանուն ինչ-որ թղթի։ Հավանաբար հույս ունեին, որ Ադրբեջանն իր արյան ծարավը կհագեցնի միայն Արցախով։ Բայց Ալիեւի երեկվա դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու եւ լրացուցիչ պահանջ են ներկայացրել Հայաստանի իշխանություններին։ Մենք տարիներ ի վեր զգուշացնում են, որ միայն Արցախը խժռելով՝ Ադրբեջանը չի բավարարվի»,- ասաց նա։
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ ամենայն հավանականությամբ Ադրբեջանի առաջնային պահանջը վերաբերել է այսպես կոչված «անկլավներին», որի «լեգիտիմությունը» Ադրբեջանին տվել է կամ նրանց բերանը լեզու է դրել հենց Փաշինյանը։ Մյուս պահանջը, Արթուր Խաչատրյանի խոսքով, «Զանգեզուրի միջանցքի» հարցին է վերաբերում։ «Վերջերս «Արեւմտյան Ադրբեջանի» միությունում համագումար է տեղի ունեցել, եւ մարդիկ ասում են, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան 300 համայնք։ Այնպես որ, եթե Փաշինյանը կարծում էր, որ կտա Արցախը եւ կփրկի Հայաստանը, մենք տեսնում ենք, որ դրանով Ալիեւը չի բավարարվի։ Եվ այս դեմարշը դրա հետեւանքն է»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ