Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիստը կազմակերպելու մասը կանոնակարգում սահմանված չէ» Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց կանոնակարգում

Հոկտեմբեր 05,2023 12:16

Երևանի ավագանին այսօր մոտ 15 րոպե տված արտահերթ նիստում որոշեց փոփոխություններ կատարել Երևանի ավագանու կանոնակարգում:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի ներկայացմամբ՝ հոկտեմբերի 10-ին, Ընտրական օրենքով սահմանված կարգի համաձայն, Երևանի ավագանու կողմից պետք է ընտրվի Երևանի քաղաքապետ, գործող օրենսդրությամբ առաջին դեպքն է, երբ քաղաքապետ չի նշանակվում ուժերից մեկի 50 տոկոսից ավել ձայն չհավաքելու պայմաններում:

«Ուստի ուսումնասիրելով կանոնակարգը, պարզվել է, որ այդ նիստը կազմակերպելու մասը կանոնակարգում սահմանված չէ։ Բացի այդ՝ օրենքում կա կետ, որ չնայած բաց քվեարկությանը, այն պետք է անցկացվի քվեաթերթիկներով: Առաջին հերթին կանոնակարգի փոփոխությունները միտված են այդ բացը լրացնելուն, բացի այդ քանի որ կանոնակարգը օրենքի փոփոխությունից հետո փոփոխությունների չի ենթարկվել ՝ փորձել ենք մի շարք թերություններ շտկել»,– նշեց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում քաղաքական որևէ ուժ չհավաքեց 50 և ավելի ձայն:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031