Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արայիկ Հարությունյանը գերության մեջ է եւ Փաշինյանին արձագանքելու հնարավորություն չունի»․ Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 05,2023 12:04

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ վարչապետ նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ինքն է Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված իջեցրել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը։

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր․ «Այո, մենք նշաձողն ցածրացրինք, փորձեցինք ցածրացնել։ Եվ ձեզ մի գաղտնիք էլ ասեմ՝ ընդ որում Լեռնային Ղարաբաղի գործընկերների համաձայնեցված ձեւով։ Բայց փոխարենն ի՞նչ տեղի ունեցավ, մենք ցածրացրինք, Լեռնային Ղարաբաղը բարձրացրեց։ Այստեղ է պրոբլեմը»։

Տիգրան Աբրահամյանն ասաց, որ չի տիրապետում Արցախի իշխանությունների հետ Հայաստանի իշխանության զրույցի մանրամասներին։ «Եթե դա եղել է Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի զրույցը, ես այս փուլում այդ զրույցի հանրայնացումը նույնիսկ կոռեկտ չեմ համարում, որովհետեւ Արայիկ Հարությունյանն այս պահին գերության մեջ է, պաշտպանվելու կամ արձագանքելու հնարավորություն չունի»,- ասաց նա։

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները, որոնք հնչեցին խորհրդարանի ամբիոնից, ունեն մեկ նպատակ՝ ինքնապաշտպանվել եւ սլաքները տարբեր թիրախներին ուղղել։ «Այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել 44-օրյա պատերազմից հետո, բավական հանրայնացված են եղել, արտահայտվել է հայաստանյան իշխանությունների հայտարարություններում՝ սկսած նշաձողի իջեցումից, ավարտված Արցախի ապագան Ադրբեջանի կազմում տեսնելու վերաբերյալ ձեւակերպումներով»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031