Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարօրինակ է այն հանգամանքը, որ նախկին պաշտպանության նախարարն այսքան ժամանակ լռել է»․ Տիգրան Աբրահամյանը՝ Արշակ Կարապետյանի մասին

Հոկտեմբեր 05,2023 11:41

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021 թթ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությանը, որում նա քննադատում է իշխանություններին։

«Ես չեմ զարմանում, որ որեւէ գործիչ իշխանությանը դավաճանական որակում է տալիս։ Անգամ իշխանությունն է սկսել չզարմանալ իրեն այդպիսի որակումներ տալուց։ Բայց տարօրինակ է այն հանգամանքը, որ նախկին պաշտպանության նախարարն այսքան ժամանակ լռել է, նույնիսկ նրան պաշտոնանկ անելուց հետո մանրամասն չի խոսվել, թե ինչ պատճառներով է նա այդ պաշտոնը լքել։ Իր հայտնի ուղերձում նա խոսում էր նաեւ այն մասին, որ կրակի հրաման է տվել ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, եւ դա դարձել է նրա պաշտոնանկության պատճառը։ Ինքը պետք է մանրամասներ ներկայացնի հանրությանը, եթե ունի փաստեր, թող հանրայնացնի»,- ասաց նա։

Արշակ Կարապետյանը նաեւ ասել էր, որ Նիկոլ Փաշինյանն է Ադրբեջանին խնդրել, որպեսզի Ռուբեն Վարդանյանին Հակարիի կամրջի մոտ ձերբակալեն։ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունների վարքագիծը կամ քաղաքական կուրսը որեւէ մեկի համար չի կարող բացառող գործոն լինել այս իրավիճակում։ «Բայց եթե կան նման փաստեր եւ ծանրակշիռ մոտեցումներ, ապա Արշակ Կարապետյանը իր հայտարարությունները պետք է շատ ավելի բացվածքով ներկայացնի։ Դրանք այնպիսի տեղեկություններ են, որոնց հասարակության լայն շերտերը չեն տիրապետում։ Եվ այն մարդիկ, ովքեր կարող են հաստատել, կարող են լինել մարդիկ, ովքեր այդպիսի ինֆորմացիայի հետ առնչվել են»,- ասաց Աբրահամյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031