Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն արձագանքել է «X»-ի իր միկրոբլոգում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի գրառմանը, որում, հրապարակելով Արարատ լեռան լուսանկարը, նա հայտնել էր ՀՀ ժամանելու մասին:
Քըլըչը հիշեցրել է, որ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում:
«Տիկին նախարար, լուսանկարում պատկերված Աղրի (Արարատ, Մասիս) լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում և, հետևաբար, Թուրքիայի անբաժանելի մասն է։
Մտավախություն ունեմ, որ Դուք կամ ընդհանրապես չեք հասկանում Ձեր այցի նպատակը, կամ էլ տարրական աշխարհագրական գիտելիքների խիստ կարիք ունեք»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Քըլըչը:
Կարդացեք նաև
Madame minister, Mount Agrı in that pic is located within Turkish borders and thus inseparable part of Türkiye. Therefore, I am afraid you are either gravely confused about the intended destination of your visit or pitifully need education on at least basic level of geography. https://t.co/UdyR6BqfoS
— Serdar KILIÇ (@serdarkilic9) October 3, 2023
De retour en #Arménie, 5 mois après ma première visite 🇫🇷🇦🇲
— Catherine Colonna (@MinColonna) October 3, 2023
Amitié, soutien et solidarité. pic.twitter.com/AOkBZYrKAi