Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ջանքերով աշխատում են ստանալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը ոչ թե միայն պետք է իրար ցամաքային կապով միացնի այդ երկու պետությունները, այլև հիմք ստեղծի Սյունիքի սողացող նվաճման համար: Այլ բառերով ասած` թուրք-ադրբեջանական օրակարգում այժմ «Ղարաբաղն Ադրբեջան է» բանաձևի փոխարեն «Զանգեզուրն Ադրբեջան է» հայեցակարգն է:
Սրա իրականացման դեպքում Թուրքիան և Ադրբեջանը իրենց հայացքն ուղղելու են դեպի հարավ` Իրանի հյուսիսային նահանգներ, որոնք թուրքական քաղաքական խոսույթում կոչվում են «Հարավային Ադրբեջան»: Ուստի Սյունիքի վրա աշխատանքին զուգահեռ թուրք-ադրբեջանական երկյակը հետևողականորեն աշխատում է նաև Իրանի հյուսիսում:
Կից նկարում նմանատիպ քարոզչական աշխատանքի օրինակ է: Երեկ գիշեր թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքի փողոցներում հայտնվել են «Զանգեզուրն Ասրբեջան է» գրությամբ քարոզչական պաստառներ, որոնց մեջ նշված է նաև «Բաքու-Թավրիզ-Անկարա» առանցք ձևավորելու հեռահար նպատակը: