Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ ենք ուզում ՌԴ-ից, Ֆրանսիայից, Իրանից: Ուզում ենք, որ նրանք ավելի՞ հայ լինեն, քան ՀՀ իշխանություն ներկայացո՞ղը. «Փաստ»

Հոկտեմբեր 05,2023 10:35

Երեկ ուշադրություն գրավեց Ռուսաստանի ԱԳ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որով նա Եվրամիությանը մեղադրեց Հայաստանին դավաճանելու մեջ:

Բառացի հայտարարեց. «Այդ ԵՄ-ն է դավաճանել Հայաստանին»։ Դե, առիթ կար, այնպես չէր, որ առավոտյան արթնացել էր ու որոշել՝ ԵՄ-ին մի հերթական անգամ «կատոկել»: Բանն այն է, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն օրերս հայտարարել էր. «Բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին»: Ակամայից ուզում ես ասել՝ հանդարտվե՛ք, տիկնայք և պարոնայք, երկուսդ էլ ճիշտ եք:

Բայց ամենից ցավալին այն է, որ այս ամբողջ «ճշտի» մեջ իր առաջնային դերն ունի հենց Հայաստանի իշխանությունը իր գործողություններով ու անգործությամբ, հայության շահերը չսպասարկելով, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, ձեռքերը ամբողջովին Արցախից լվանալով, Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալով, անընդհատ զիջելով: Եվ այլն, և այլն…

Չի կարելի մոռանալ ու ներել այն, որ Հայաստանի իշխանությունը ներկայացնող Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչով լիովին ազատ արձակեց հակահայ ու մարդակեր Ալիևի ձեռքերը, միաժամանակ՝ գործնականում չեղարկեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչից հետո Ռուսաստանը հայտնվեց խոցելի դրության մեջ: Վերջին հաշվով, մենք ի՞նչ ենք ուզում Ռուսաստանից, Պուտինից, Ֆրանսիայից, Մակրոնից, Իրանից: Ուզում ենք, որ նրանք ավելի՞ հայ լինեն, քան Հայաստանի իշխանություն ներկայացո՞ղը: Մի իրավիճակում, երբ Արցախի վրա լիովին կանխատեսելի թշնամական ագրեսիա է սկսվում, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարում է, թե Հայաստանը ուղղակի ուշադիր հետևելու է, պարզ հասկացնում է, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ չի անելու Արցախի հայությանը պաշտպանելու համար, մենք, որպես հասարակություն, որպես հանրույթ, ումի՞ց ենք ինչ պահանջում:

Լավ, մի՞թե գոնե սեփական դառնաղի պատմությունը՝ առնվազն վերջին 100-150 տարիների, այդպես էլ դաս չի լինում, որ օտարներն իրենց շահերն ունեն, որ «քաղաքակիրթ աշխարհի» քաղաքականությունը երկդիմի է ու երեսպաշտ, որ, որ, որ…

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031