«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայկական հավաքականից եւ նրանց հետ Թուրքիա մեկնածները պատմել են, որ սեպտեմբերի 9-ին Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում Հայաստանի ազգային հավաքականի եւ Թուրքիայի ընտրանու հանդիպման նախորդ գիշերը թուրք երկրպագուները սուլոցներով, աղաղակներով շրջապատել են այն հյուրանոցը, որտեղ անցկացրել են գիշերակացը հայ ֆուտբոլիստները:
Աղմկելով նրանք նպատակ են հետապնդել թույլ չտալ ֆուտբոլիստներին քնել, հանգստանալ եւ հաջորդ օրը հավուր պատշաճի խաղալ մարզադաշտում:
Ինչո՞ւ Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ դրոնով դաշտի վերեւում դուրս բերված Արցախի դրոշը Ադրբեջանը համարում է «սադրանք» եւ դիմում ՈՒԵՖԱ՝ որպես բողոք, իսկ ՀՖՖ-ն որեւէ բողոք չի ներկայացրել թուրքերի վարքագծի եւ անօրինականությունների մասով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։