Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի պահվածքը գոնե բացատրություն ունի, իսկ էս հրճվողներինը ինչո՞վ կարելի է բացատրել, եթե ոչ Ադրբեջանի կողմից հավաքագրված լինելու հանգամանքով․ Լևոն Զուրաբյան

Հոկտեմբեր 05,2023 00:02

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ով հրճվում է Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լեւոն Մնացականյանի եւ Դավիթ Մանուկյանի ձերբակալություններով, ազգային տարրական արժանապատվությունից զուրկ մարդ է:

Ձերբակալվածների մասին ինչ կարծիք կամ նրանց հետ ինչ տարաձայնություն էլ ունենան, այդ արգահատելի չարախնդությամբ դրանք համերաշխ են դառնում Ալիեւի կառուցած եւ համակարգային հայատյացության վրա հիմնված ադրբեջանական պետության հետ:

Ալիեւի նման մանրոգի պահվածքի միակ նպատակն է կոտրել հայերի ոգին անգամ այն բանից հետո, երբ Արցախի հայերը Ադրբեջանի համար էլ որեւէ խնդիր չեն ստեղծում: Միայն այդ քայլն առանձին վերցրած ցույց է տալիս, որ Ալիեւը հայերի հետ խաղաղության մասին անգամ չի էլ մտածում:

Բայց Ալիեւի պահվածքը գոնե բացատրություն ունի: Իսկ էս հրճվողներինը ինչո՞վ կարելի է բացատրել, եթե ոչ Ադրբեջանի կողմից հավաքագրված լինելու հանգամանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031