Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբական մամուլը՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի, Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանման մասին

Հոկտեմբեր 05,2023 12:30

Համայն հայության, ոչ միայն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի վերջին ողբերգությունը մեծ ուշադրություն է գրավել միջազգային մամուլում, այդ թվում՝ արաբական մամուլում։ Թարգմանաբար կներկայացնեմ արաբական երկրների մամուլի, միջազգային վեբ-կայքերի արաբերեն բաժնի ամփոփագրերը, լուրերը:

DW գերմանական վեբ-կայքի արաբերեն բաժինը մի քանի հոդված է գրել վերջին զարգացումների մասին: «Լեռնային Ղարաբաղի կորստից հետո։ Հայաստանը կփոխի՞ իր կողմնացույցը դեպի Վաշինգտոն». «Հայաստանի վարչապետը սպառնում է իր երկրին երես թեքել հին դաշնակից Մոսկվայից, որը չի շարժվում ի տես Ադրբեջանի վերահսկողության հաստատման Ղարաբաղի տարածաշրջանում։ Վերլուծաբանները դա որակում են որպես շանտաժի փորձ՝ վիճելի տարածաշրջանից հայ բնակիչների զանգվածային արտագաղթի ֆոնին դեպի Հայաստան»:

«Հայաստանը պատրաստվում է ընդունել Ղարաբաղից տասնյակ հազարավոր տեղահանվածների» -«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայ անջատողականների եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ բանակցությունների առաջին փուլի ավարտով Հայաստանի վարչապետը հայտարարեց տարածաշրջանից ավելի քան 40 հազար ընտանիք ընդունելու իր երկրի պատրաստակամության մասին»:

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան. Ո՞րն է Ռուսաստանի դերը նոր ճգնաժամում». «Ինչն է դրդել Ռուսաստանին չաջակցել Հայաստանին, չնայած նրանց դաշինքին, որը տեւեց ավելի քան 30 տարի: Դիտորդները դա կապում են տարածաշրջանի վերաբերյալ Երեւանի դիրքորոշման հետ, քանի որ այս տարվա սկզբին վարչապետը հայտարարեց, որ իր երկիրը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը տարածաշրջանում»:
Aljazeera Qatar – Aljazeera-ն, հավանաբար, ամենամեծ լրատվական գործակալությունն է Արաբական աշխարհում: «Ղարաբաղցի զինյալներն ազատում են իրենց դիրքերը, իսկ Ադրբեջանը աշխատանքային խումբ է ստեղծում» հոդվածում գրվել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է նկարներ, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայ զինյալների կողմից ազատված դատարկ տեղամասերը, եւ այն ժամանակ, երբ հայ անջատողականները հայտարարեցին, որ բանակցում են Ադրբեջանի հետ իրենց ուժերը դուրս բերելու համար, Ադրբեջանն աշխատանքային խումբ է ստեղծել՝ լուծել տարածաշրջանի խնդիրները: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ առգրավել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, որոնք պահվում էին այդ վայրերում»:

«Երեւանը հեռանում է Մոսկվայից, եւ Ղարաբաղից առաջին փախստականները ժամանում են Հայաստան» (france24)- «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը «անօգուտ» է համարել իր երկրի ներկայիս դաշինքները՝ հեռուստատեսային ելույթում ասելով. «Արտաքին անվտանգության համակարգերը, որոնց մաս է կազմում Հայաստանը, ապացուցել են, որ անօգուտ են նրա անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար»:

«Հայաստանը երբեք չի հրաժարվել իր պարտավորություններից եւ չի դավաճանել իր դաշնակիցներին: Բայց իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության համակարգերը եւ դաշնակիցները, որոնց վրա մենք երկար ժամանակ ապավինել ենք, խնդիր են դրել ցույց տալ մեր թուլությունն ու անկարողությունը: Հայ ժողովուրդը չի կարող ունենալ անկախ պետություն»:

«Հայերը լքում են Ղարաբաղը… հումանիտար ճգնաժամի չափերը եւ տասնամյակներ շարունակվող «նուրբ հավասարակշռության» փոփոխությունը»

«Էթնիկ զտումների» վախը»-«Ադրբեջանն ասում է, որ երաշխավորելու է հայերի իրավունքները եւ տարածաշրջանը ինտեգրելու է մնացած երկրին, սակայն հայերն ասում են, որ վախենում են բռնաճնշումներից եւ էթնիկ զտումներից: Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, որը միակողմանիորեն հայտարարվել էր անջատողականների կողմից, Reuters-ին ասել է. «Մեր ժողովուրդը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ 99,9 տոկոսը նախընտրում է լքել մեր պատմական հողը» (alhurra):

«Հայկական ճգնաժամը Կովկասում… երբ Ռուսաստանը հրաժարվում է իր դաշնակցից»

«Սակայն զարմանալին այն է, որ հայկական բանակը ձեռնպահ մնաց Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտերին ներգրավվելուց՝ թողնելով արցախյան ուժերին իրենց ճակատագրին՝ ի դեմս ադրբեջանական բանակի, որը հագեցած է Թուրքիայի եւ Թուրքիայի նման երկրների նորագույն տեխնիկայով (Իսրայել): Իսկապես, Արցախի Հանրապետության հայկական պաշտպանության ուժերը հանձնվել հայտարարեցին այն բանից հետո, երբ գիտակցելով, որ միայնակ դիմակայելու են իրենց հնարավորությունները գերազանցող թշնամուն՝ բոլոր մակարդակներով» (cairo24):

«Զանգվածային արտագաղթի» պատմությունը նշանավորում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սառեցված հակամարտության ավարտը»

«Հայերի զանգվածային գաղթ. Լեռնային Ղարաբաղում հայերը սկսել են մեքենաների զանգվածային արտահոսքը դեպի Հայաստան այն բանից հետո, երբ Ադրբեջանը հաղթեց տարածաշրջանի անջատողական մարտիկներին խորհրդային ժամանակաշրջանից սկսած հակամարտությունում: Կիրակի ուշ երեկոյան Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ ասվում է, որ 1050 մարդ անցել է Հայաստան: Լեռնային Ղարաբաղի անջատողական շրջանի ղեկավարությունը Reuters-ին հայտնել է, որ տարածաշրջանի հայերը, որոնց թիվը հասնում է 120 հազարի, կմեկնի Հայաստան, քանի որ նրանք չեն ցանկանում ապրել Ադրբեջանի ինքնիշխանության ներքո եւ վախենում են էթնիկ զտումներից» (alghad.tv):

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
04.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031