«Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել Արմեն Շեկոյանի «Երևան հյուրանոց» ժողովածուն։ Հրատարակությունն ընդգրկում է բանաստեղծ և արձակագիր Արմեն Շեկոյանի՝ ուղիղ 20 տարի առաջ՝ 2003 թվականին լույս տեսած համանուն ժողովածուն՝ փոքր խմբագրումներով։
Նոր հրատարակությունը համալրված է ձեռագիր և մինչ օրս անտիպ բանաստեղծությունների ընտրանիով՝ երկու կարմիր գրքույկներից, որոնցում հեղինակն առանց հատուկ հաճախականության և ընդմիջումներով գրել է դեռևս 1980-ականներից։
Գիրքն առկա է Երևանի հիմնական գրախանութներում (Էպիգրաֆ գրախանութների ցանց, Բուկինիստ, Զանգակ)։