Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանին Բաքվից ազատելու հարցում չպետք է հույսեր կապել Ռուսաստանի հետ․ Aniarc.am

Հոկտեմբեր 04,2023 23:04

Ռուբեն Վարդանյանին Բաքվից ազատելու հարցում չպետք է հույսեր կապել Ռուսաստանի հետ, քանի որ նրա Արցախ տեղափոխվելու, պետնախարար նշանակվելու հետ Կրեմլը որևէ առնչություն չի ունեցել, ինչքան էլ լինեն հակառակ պնդումներ:

Նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին անգամ Հայաստան է այցելել 2022թ. նոյեմբերի 23-ին՝ ՀԱՊԿ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Պուտինը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում հետաքրքրվել է Արցախում առկա վիճակով, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Բաքուն ավելի է կոշտացրել դիրքորոշումը՝ պայմանավորված Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելու և պետնախարար նշանակվելու իրողությամբ:

Պուտինը դա ընկալել է Ռուսաստանի հասցեին դժգոհության ակնարկ և միանգամից ընդհատել Փաշինյանին, ասելով, որ Ռուսաստանը Վարդանյանի Ղարաբաղ տեղափոխվելու հետ որևէ կապ չունի:

Դառնալով հանդիպմանը ներկա իր երկրի երեք կարևոր գերատեսչությունների ղեկավարներին՝ այդ թվում՝ ՊՆ և ԱԳՆ նախարարներ Շոյգուին և Լավրովին, Պուտինը մեկ-մեկ հարցնում է` արդյոք նրանք կապ ունե՞ն պարոն Վարդանյանի նշանակման հետ: Բոլորի պատասխանը նույն էր՝ ոչ, բացառությամբ Լավրովի, ով բացատրում է, որ ռուսական ԱԳՆ-ն ուղղակի տեղյակ է պահվել Վարդանյանի Ստեփանակերտ տեղափոխվելու հետ և միայն այդքանը:

Չբավարավելով այս խոսակցությամբ, հանդիպման ընթացքում որոշվում է տեղում հրավիրել այդ օրը Երևանում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:

Վերջինս միանում է հանդիպմանը: Վլադիմիր Պուտինը մի քանի նախադասությամբ հարցուփորձ է անում հենց Հարությունյանից Ղարաբաղում տիրող վիճակի մասին: Արայիկ Հարությունյանը նշում է, որ Ռուբեն Վարդանյանին ինքն է հրավիրել Արցախ և նշանակել պետնախարար:

Այս հանդիպումից ուղիղ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում կայացած Լավրով-Բայրամով համատեղ ասուլիսում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն անդրադարձան նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Սերգեյ Լավրովն ասաց, որ Վարդանյանը Ռուսաստանի հետ որևէ առնչություն չունի. «Վարդանյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը նրան զրկել է քաղաքացիությունից։ Նրա Ղարաբաղ այցելելը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031