Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ուզում ենք քաղաքական դաշտի առողջացման ծիլեր ունենալ, ապա և՛ պատգամավոր Մկրտչյանը, և՛ ԱԺ նախագահը վաղուց պիտի այդ շենքում չլինեին․ Աննա Դավթյան-Գևորգյան

Հոկտեմբեր 04,2023 22:58

Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող Աննա Դավթյան-Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե ուզում ենք քաղաքական դաշտում կանանց ներգրավվածության հարցը քվոտաների հույսին չմնա, ԱԺ նախագահի երեկվա՝ պատգամավոր Աննա Մկրտչյանի հասցեին ասածներից հետո, որևէ նման ելույթից հետո քաղաքական դաշտում ցանկացածը, իսկ առավել ևս ԱԺ նախագահը պիտի պատասխանատվության ենթարկվի (իր դեպքում հրաժարականի պատճառների մի հսկա ցուցակ կա արդեն, բայց բոլորն էլ առանձին հիշատակման արժանի)։

Ու դա նախևառաջ պիտի տեղի ունենա իր իսկ խմբակցության անդամների պահանջով (հատուկ չեմ առանձնացնում խմբակցության կին անդամներին, որովհետև քաղաքական բարեկրթության ոտնահարման հանդեպ ու սեռով պայմանավորված վիրավորական արտահայտություններ ցույց տվողի հանդեպ պիտի անհանդուրժող լինեն բոլորը՝ անկախ սեռից)։

Իսկ եթե ուզում ենք քաղաքական դաշտի առողջացման (ֆանտաստիկայի ժանրից է հնչում, իհարկե) ծիլեր ունենալ, ապա և՛ պատգամավոր Մկրտչյանը, և՛ ԱԺ նախագահը վաղուց, շատ վաղուց պիտի այդ շենքում չլինեին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031