Միլանի «Ինտերի» կիսապաշտպան եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դուստր է ունեցել, որին ծնողները տվել են Լիլիա անունը ի պատիվ Հենրիխի մայրական կողմից տատիկի։
Aysor.am-ը տեղեկացնում է, որ փոքրիկը ծնվել է երեք ամիս առաջ, Միլանում, ինչը հաստատել է Հենրիխի մայրը՝ Մարինա Թաշչյանը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի ու նրա տիկնոջ՝ Բեթի Վարդանյանի առաջնեկը նրանց որդին է՝ Համլետը, որը կրում է հորական պապիկի՝ հայկական ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկի՝ Համլետ Մխիթարյանի անունը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ