«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ Արցախում տեղի ունեցածի համար պատասխանատու և մեղավոր է միայն մի քանի շաբաթ կառավարած նախագահը։
Իսկ ահա Հայաստանում ամեն ինչի պատասխանատուն և մեղավորը շարունակում են մնալ նախկինները։
Ընդհանրապես, տեղի ունեցած բոլոր իրադարձությունների համար պատասխանատուն և մեղավորը բացառապես օրվա իշխանություններն են՝ նաև կրելով նախկին իշխանություններից ստացած ժառանգության պատասխանատվությունը։
Նույն տրամաբանությամբ, հաջորդ իշխանությունները պետք է գիտակցեն իրենց պաշտոնավարումից հետո բոլոր իրադարձությունների բացառիկ պատասխանատվությունը՝ հաշվի առնելով այն ժառանգությունը, որը ստանալու են Նիկոլ Փաշինյանից։