Գյումրիում բանկերից մեկի կառավարիչը դիմել է ոստիկանության Կումայրի բաժին՝ տեղեկացնելով, որ գողացել են իր 17 աղավնիները։
Ըստ նրա, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ կոտրել են իր տան դիմաց տեղադրված աղավնիներ պահելու համար նախատեսված տնակի պատուհանի ճաղավանդակը։
Կառավարիչը նաև հայտնել է, գողությունը կատարվել է հոկտեմբերի 2-ի՝ ժամը 23.30-ից մինչև հոկտեմբերի 3-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում և իրեն պատճառվել է մոտ 170.000 դրամի վնաս:
Գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ