Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է իջեցրել Արցախի կարգավիճակի հարցով նշաձողը․ «Մենք ցածրացրինք, Լեռնային Ղարաբաղը բարձրացրեց»

Հոկտեմբեր 04,2023 18:48

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, որ իր իշխանության օրոք Արցախի կարգավիճակի հարցում, նշաձողն իջեցվեց։ Ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում ասացին, որ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր Արցախի այսօրվա կարգավիճակի համար, քանի որ նա հայտարարում էր, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել նշաձողը, իսկ իրականում հենց Նիկոլ Փաշինյանն է նշաձողն իջեցրել։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ինքն է իջեցրել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը։ «Հիմա չգիտեմ էլ, թե ինչքանով է ճիշտ դա ասելը, բայց պետք է ասեմ։ Այո, մենք նշաձողն ցածրացրինք, փորձեցինք ցածրացնել։ Եվ ձեզ մի գաղտնիք էլ ասել՝ ընդ որում Լեռնային Ղարաբաղի գործընկերների համաձայնեցված ձեւով։ Բայց փոխարենն ի՞նչ տեղի ունեցավ, մենք ցածրացրինք, Լեռնային Ղարաբաղը բարձրացրեց։ Այստեղ է պրոբլեմը։ Եվ Լեռնային Ղարաբաղը բարձրացրեց, դա արեց ձեր քաջալերմամբ։ Եթե նրանք մեր ընդհանուր պայմանավորվածությունը եւ ըմբռնումը պահեին, այդպես չէր լինի։ Մենք ասացինք, որ միջազգային հանրությունը կոնսոլիդացիա կապահովի։ Այո, միջազգային հանրությունը Սոֆիայում միջազգային մեխանիզմի շրջանակներում հանդիպում էր առաջարկել ԼՂ-ին։ Իսկ ինչո՞ւ չգնացին, որովհետեւ Լեռնային Ղարաբաղին արգելեցին գնալ։ Ո՞վ արգելեց, դա ոչ մեկ չգիտի»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031