Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կարող էի այնպիսի հայտարարություն անեի, որ եւս 300 հոգի մարդ զոհվեր, դրանից ոչ մի բան չէր փոխվելու». Փաշինյան

Հոկտեմբեր 04,2023 18:22

«Ասել, որ մենք Լեռնային Ղարաբաղին մենակ ենք թողել, դա հնարավոր ամենաանարդար մեղադրանքն է, որ կարող է լինել: ՀՀ-ն Ղարաբաղին 1 միլիոն դոլարից ավելի ֆինանսավորում է ապահովել վերջին 3 տարիներին»,- այսօր այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին:

Փաշինյանն ասաց, որ Լաչինի միջանցքի շրջափակումից առաջ Ղարաբաղը որեւէ բանի պակաս չի ունեցել, ու ինքն էլ չի ասել, թե չի միջամտելու Արցախի խնդրին, ասել է, որ նպատակը ռազմական գործողությունների մեջ ՀՀ-ին ներքաշելն է, ու մենք չենք ներքաշվելու, բայց քաղաքական ամբողջական աջակցություն է եղել ԼՂ-ին. «Այդ սադրանքի հիմնական թիրախը եղել է եւ շարունակում է մնալ ՀՀ-ն: Ես, որպես ՀՀ վարչապետ, կներեք, ինչքան էլ բան հնչի, բայց առաջին հերթին իմ պարտականությունն է ՀՀ անվտանգությունն ապահովելը»:

Նա ասաց, որ այսօր ձեռք մեկնած աշխարհով ման չեն գալիս, թե երկու կոպեկ գցեք Արցախից եկած մեր քույրերն ու եղբայրները սովամահ չլինեն, բայց պատկերացնել է պետք իրավիճակ, երբ Արցախից տեղահանվածները տեղ չունենային գնալու. «Ես կարող էի այնպիսի հայտարարություն անեի, որ այդ պայմաններում եւս 300 հոգի մարդ զոհվեր, դրանից ոչ մի բան չէր փոխվելու: Իմ խնդիրն այն չի եղել՝ հայտարարություն անեմ, որ եւս 300 մարդ զոհվի, իմ խնդիրը եղել է անել հայտարարություն, որ որեւէ մեկի գլխից մազ չպակասի եւ ես ուրախ եմ, որ իմ գուցե նաեւ հայտարարության շնորհիվ այնուամենայնիվ 105 հազար քաղաքացի դժվար, ծանր, տառապալից, եկել հասել է ՀՀ»:

Ռուստամյանն արձագանքեց. «Ես չգիտեմ ի՞նչ ասեմ՝ զարմանա՞լ ասեմ, դուք ձեր պատասխանից գո՞հ եք: Այսինքն, դուք ասում եք՝ մենք չմիջամտեցինք, որ ի՞նչ լիներ, այնտեղ անհապաղ միջամտելու անհրաժեշտություն գոյություն ուներ: Հրոսակները հոշոտում էին մեր ժողովրդին, դուք ասում եք՝ խաղաղ բնակչության նկատմամբ բան չի եղել, խաղաղ բնակչություն չի՞ զոհվել: Դուք հակասում եք ԱԳՆ-ի հայտարարությանը, որ էթնիկ զտումներ են տեղի ունեցել: Դուք հիմա նորից հիմք եք տալիս հայ ժողովրդին պաշտպանվելու, այդպես ո՞նց կարելի է պաշտպանել հայ ժողովրդի շահերը: Ցեղասպանության մոսին կոնվենցիան պահանջում է, որբ եթե տեղի է ունենում ցեղասպանություն, անմիջապես կանխել, դադարեցնել, կանխել, ինչո՞ւ չեք արել, թե՞ համարում եք, որ ցեղասպանություն չի եղել»:

Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ ԱԳՆ-ն արտահայտում է ՀՀ կառավարության դիրքորոշումը. «Այն մարդիկ, ովքեր էթնիկ զտման զոհ են դարձել, նրանցից շուրջ 105 հազարը իրենց ոտքով եկել հասել է ՀՀ, բայց դա չի նշանակում, որ նրանք էթնիկ զտման զոհ չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031