Գյուղի զարգացումը բխում է քաղաքի շահերից, նոր տեխնոլոգիաների ներդրումն էլ նպաստում է հոգսերի կրճատմանն ու մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը մեղմելուն: Դրանում համոզված են հեռավոր մարզերում ապրող, հատկապես՝ սահման պահող գյուղացիները: Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում անասնապահությամբ զբաղվելը հեշտ չէ․ գյուղի աշխարհագրական դիրքն իր կանոններն է թելադրում: Խոշոր եղջերավորներինն արոտավայր թողնելը ռիսկեր է պարունակում. պետական սահմանն անցնելու դեպքում կենդանիների վերադարձն անհնար է դառնում: Այդ ամենից խուսափելու համար ֆերմերները ստիպված են լինում կամ ամբողջ օրը հետևել կենդանիներին, կամ էլ զգալի գումարի դիմաց արոտավայր տանող վարձու աշխատող փնտրել:
Ֆերմեր Պավել Բալյանը հաշվարկել է տարիների ընթացքում իր կրած նյութական վնասի չափը: Տարեկան կտրվածքով այն կազմում է կես միլիոն դրամ: Մարզերում նոր տեխնոլոգիաների ներդրումը կարևորող Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագրի շնորհիվ նրա հոգսը թեթևացել է, հույսերն արդարացել են․ կորուստներ չի ունեցել, կենդանիներին էլ շուրջօրյա ռեժիմով հսկելու կարիք չի եղել: Խոշոր եղջերավորների հսկողությունն այժմ իրականացվում է «էլեկտրական հովիվների» օգնությամբ:
«Տարեկան մինչև 500 000 դրամի վնաս եմ կրել, բայց սրա շնորհիվ էլ չեմ կրի: Մի քանի տարվա մեջ վեց կով եմ կորցրել, որից մեկն՝ անցյալ տարի: Մի հատն էլ սահմանն է անցել: «Էլեկտրական հովիվը» շատ է թեթևացնում հոգսերը: Նախ՝ անասունը չի գնում հարևանի դաշտ, նույն տարածքում մնում է: Գալիս եմ արոտավայր, չեմ փնտրում՝ ո՞ւր կորավ, ո՞ւր գնաց, սահմանն անցա՞վ կամ մնա՞ց, գիշերը գայլե՞րը կերան: Պահող կար, պիտի փողը տայի, որ էդ մարդն իմ անասունը պահեր: Տասը հորթ ունեմ, ես պիտի ծախսեի ամսական 30 000 դրամ, բայց չեմ ծախսում: Հիմա «էլեկտրական հովիվն» է պահում, ես էլ հանգիստ իմ մյուս գործերով եմ զբաղվում: Գալիս էին, կպչում էին, հոսանքը խփում էր, հետ էին գնում: Հիմա արդեն սովորել են. գալիս են, հենց լարը տեսնում են, հետ են գնում, չեն էլ կպչում: Արդեն սովորել են, որ դա իրանց վնաս է, չեն էլ մոտենում»,- պատմում է Պավել Բալյանը:
Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն ցածր ամպերաժով: Արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին: Ֆերմերներն արդյունավետ են համարում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագիրը: Դրա իրական արդյունքն անասնապահությամբ զբաղվելն է՝ առանց կենդանիների կորստի: Շարժական «էլեկտրական հովիվները» տեղից տեղ տանելու և շատ արագ նոր տարածք ցանկապատելու հնարավորությունը թույլ է տալիս, ցանկության դեպքում, փոխել կենդանիների արոտավայրը:
Սահմանամերձ գյուղերն ուշադրության կենտրոնում պահելու Վիվա-ՄՏՍ-ի ռազմավարությունը Վահանում զգացել են 2008 թվականից. այդ տարի գյուղի գազատարի կառուցման անհրաժեշտություն կար:
Ավելի ուշ՝ 2014 թվականին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համատեղ, գյուղի մանկապարտեզում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ: Իսկ արդեն 2015 և 2016 թվականին աշխատանքներ են տարվել գյուղի լուսավորության ստեղծման ուղղությամբ: Տեղադրվել է արտաքին լուսավորության 94 լուսատուով լուսադիոդային (LED) համակարգ: Ծրագրերի իրականացման արդյունքում լուսավորվել է մոտ 2700 մ երկարությամբ տարածք:
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն առաջնորդվում է բիզնես շահն ու պատասխանատվությունը չտարանջատելու սկզբունքով:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին
էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:
Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտեգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
FPWC-ի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։
Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։