ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ևս կարող են օգտվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպությունների միջոցով մատուցվող ծառայություններից, որոնք նախատեսված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, ինչպես նաև կանանց և աղջիկների համար։
Ըստ անհրաժեշտության, Միասնական սոցիալական ծառայությունը, գնահատված կարիքի հիման վրա, քաղաքացիներին ուղղորդում է տվյալ ծառայությունները մատուցող կազմակերպություններ։
Ըստ այդմ՝
- Ցերեկային խնամքի ծառայություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին
Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների սոցիալ-հոգեբանական, կյանքի հիմնական հմտությունների զարգացմանը, երեխաներին ու նրանց ընտանիքներին տրամադրել սոցիալ-վերականգնողական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն ու աջակցություն՝ խթանելու երեխաների սոցիալ-վերականգնողական, ընտանիքում մեծանալու հիմնարար իրավունքների իրացումը, կանխելու նրանց մուտքը հաստատություններ և այլն։
Կարդացեք նաև
- Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց
Ծրագրի շրջանակում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված միայնակ տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան տնային պայմաններում տրամադրվում են կենցաղային, բժշկասոցիալական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական ծառայություններ։
- Ցերեկային խնամքի ծառայություններ՝ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց
Մատուցվող ծառայությունները ներառում են՝ ցերեկային կենտրոնի շահառուների անհատական սոցիալական կարիքների գնահատում, գնահատված կարիքներին համապատասխան անհատական սոցիալական ծրագրի կազմում, ազատ ժամանցի ու զբաղվածության կազմակերպում՝ ըստ շահառուի նախասիրության և այլն։
- Տնային խնամքի ծառայություններ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց
Տնային խնամքը ներառում է՝ սոցիալական խորհրդատվության տրամադրում շահառուին ու նրա ընտանիքին, հոգեբույժի պարբերական հսկողություն և խորհրդատվություն, հոգեբանական օգնություն, բժշկական օգնության կազմակերպում, կենցաղային սպասարկում, շահառուի սոցիալական կարողությունների ու հմտությունների զարգացում, ինքնուրույն կենցաղավարման հմտությունների ուսուցանում և այլն։
- Սոցիալ–հոգեբանական վերականգնողական ծառայություններ՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց
Միջոցառման շրջանակում ապահովվում է տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման, տեղաշարժման, տրանսպորտից օգտվելու իրավունքը, ինչպես նաև անկախ կյանք վարելու հմտությունների զարգացումը։ Իրականացվում է նաև սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում և աջակցություն` սոցիալ-հոգեբանական բնույթի խոչընդոտների հաղթահարման նպատակով:
- Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց
Ծրագրի շրջանակում տրամադրվում է կացարան, խնամք, առաջնային բժշկական օգնություն ու սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն և այլն։ Շահառուներն ապահովվում են սննդով, հագուստով, կենցաղային և անձնական հիգիենայի պարագաներով։
- Սոցիալ–վերականգնողական ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց
Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, նրանց սոցիալական ներառումը հասարակություն, ապահովել ծառայությունների մատուցումը ցերեկային կենտրոնում՝ ներառման սկզբունքով, կանխարգելել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:
- Առաջնային խորհրդատվություն և աջակցություն՝ ԼՂ–ից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին
Երևանում և բոլոր մարզերում գործող ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններն այս օրերին վերապրոֆիլավորվել են և առաջնային խորհրդատվություն են տրամադրում նաև ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին՝ մասնավորապես, մատուցելով սոցիալ-հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն։ Կարիքների գնահատումից հետո առաջիկայում նախատեսվում է նաև իրականացնել տեղահանված կանանց և աղջիկների տնտեսական հզորացման ծրագրեր։
Վերոնշյալ ծառայությունները մատուցող կազմակերպությունների ցանկը՝ ստորև․
Խնամքի ցերեկային ծառայություններ՝ երեխաներին
Մարզ | Հաստատություն | Հեռախոսահամար |
Վայոց Ձոր | «Մանկական զարգացման հիմնադրամ» | 077 180 738 |
Արմավիր | «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ | 08 000 30 03 |
«Ընտանիք և համայնք» ՀԿ | 094 731 306 | |
Սյունիք | «Գործընկերություն և ուսուցում քաղաքացիական հասարակությանը և կրթությանը աջակցող» ՀԿ | 077 231 703 |
«Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամ | 095 005 382 | |
Գեղարքունիք | «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամ | 099 911 019 |
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 033 028 772 | |
Լոռի | «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամ | 095 005 268 |
«Լիարժեք կյանք» ՀԿ | 098 795 585 | |
Կոտայք | «Հայաստանի երեխաների աջակցության հիմնադրամ» | 093 894 276 |
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 033 028 773 | |
«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ | 044 533 302 | |
Արագածոտն | «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամ | 095 005 371 |
Շիրակ | «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամ | 094 997 947 |
«Ընտանիք և համայնք» ՀԿ | 098 672 273 | |
Արարատ | «Հայկական Կարիտաս» ԲՀԿ | 094 555 905 |
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 033 028 770 | |
Տավուշ | «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամ | 095 005 317 |
«Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ | 099 405 519 | |
«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ | 093 576 545 | |
Երևան | «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 091 199 491 |
«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ | 093 205 028 |
Սոցիալ–հոգեբանական վերականգնողական ծառայություններ՝ տեսողության խնդիր ունեցող անձանց
Մարզ
|
Հաստատություն | Հեռախոսահամար |
Երևան
|
«Լիարժեք կյանք» ՀԿ | 060 755 155 |
Արմավիր | «Արմավիրի զարգացման հիմնադրամ» ՀԿ | 0237 2 30 34 |
Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց
Մարզ
|
Հաստատություն | Հեռախոսահամար |
Սյունիք | «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 010 444 793 |
Լոռի | «Խնամք» ՀԿ | 0255 2 00 42 |
Կոտայք | «Ջերմիկ անկյուն» հիմնադրամ | 010 398 150 |
Արարատ | «Ջերմիկ անկյուն» հիմնադրամ | 010 398 150 |
Երևան | «Լիարժեք կյանք» ՀԿ | 060 755 155 |
«Ջերմիկ անկյուն» հիմնադրամ | 010 398 150 |
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեցներին և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց
Մարզ | Հաստատություն | Հեռախոսահամար |
Արմավիր | «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ | 0237 2 30 34 |
Սյունիք | «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 010 444 793 |
Լոռի | «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | |
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ | 0312 5 72 01 | |
Կոտայք | «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 010 444 792 |
Արարատ | «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 010 444 793 |
Երևան | «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 010 444 792 |
«Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» | 060 903 103 | |
Գեղարքունիք | «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 010 444 793 |
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ | 0312 5 72 01 | |
Շիրակ | «Հայկական Կարիտաս» ԲՀԿ | 0312 5 72 01 |
«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» | 060 625 050 | |
Վայոց ձոր | «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» | 060 625 050 |
Տավուշ | «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ | 060 903 103 |
Առաջնային խորհրդատվություն և աջակցություն՝ ԼՂ–ից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին
Մարզ | Հաստատություն | Հեռախոսահամար |
Երևան | «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ | 099 887 808 |
Տավուշ | «Հանուն իրավահավասարության» իրավապաշտպան ՀԿ | 094 788 770 |
Արարատ | «Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ | 077 802 700
098 886 077 |
Արմավիր | «Երիտասարդ Ավանգարդ» հանրային շահերի աջակցման ՀԿ | 093 574 657 |
Սյունիք | «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ | 098 848 453 |
Արագածոտն | «Թալին-Հույս» սոցիալական ՀԿ | 091 482 035 |
Վայոց ձոր | «Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ | 098 886 077 |
Լոռի | «Ընտանիք առանց բռնության» ՀԿ | 098 092 094 |
Կոտայք | «Կանանց հզորացման ռեսուրս» ՀԿ | 077 380 053 |
Շիրակ | «Կանանց իրավունքների տուն» | 077 570 870 |
Գեղարքունիք | «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ | 094 876 502
094 876 505 |
Ցերեկային խնամքի ծառայություններ՝ տարեցներին և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց
Մարզ | Հաստատություն | Հեռախոսահամար |
Երևան | «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 010 444 792
010 444 793 |
«Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ | 011 703 103 | |
Արարատ | «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 010 444 792
010 444 793 |
Լոռի | «Հայկական Կարիտաս» ԲՀԿ | 0312 5 72 01 |
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 010 444 792
010 444 793 |
|
Կոտայք | «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 010 444 792
010 444 793 |
Շիրակ | «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 010 444 792
010 444 793 |
Գեղարքունիք | «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 010 444 792
010 444 793 |
Սյունիք | «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 010 444 792
010 444 793 |
Սոցիալ–վերականգնողական ծառայություններ ցերեկային կենտրոններում՝ հաշմանդամություն ունեցող անձանց
Մարզ | Հաստատություն | Հեռախոսահամար |
Երևան | «Փրկություն» ԲՀԿ | 010 427 850 |
«Մայրի» ՀԿ | 010 462 107 | |
«Աուտիզմ ազգային» հիմնադրամ | 012 213 011 | |
«Լիարժեք կյանք» ՀԿ | 060 755 155 | |
Լոռի | «Լիարժեք կյանք» ՀԿ | 060 755 155 |
«Խնամք» ՀԿ | 098 062 663 | |
Շիրակ | «Կարիտաս – Արեգակ» ԲՀ | 077 725 037 |
Գեղարքունիք | «Աստղավարդ» ՀԿ | 093 462 706 |
Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ տարեցներին
Մարզ | Հաստատություն | Հեռախոսահամար |
Լոռի – Վանաձոր | «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ | 0322 4 32 11 |
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց
Մարզ | Հաստատություն | Հեռախոսահամար |
Երևան | «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 010 444 792 |
Ցերեկային կենտրոններում խնամքի և սննդի տրամադրման ծառայություններ՝ 18 տարին լրացած անձանց
Մարզ | Հաստատություն | Հեռախոսահամար |
Երևան | «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 010 444 793 |
Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք | «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | 010 444 793 |
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ