«Արևմուտքը պետք է վերջապես հասկանա, որ եթե դուք չեք հարգում ձեր արժեքները, ձեր չափանիշները և ինքներդ ձեզ, ապա ինչու պետք է Ադրբեջանը դա անի»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Էդմոն Մարուքյանը և նշել, որ մեր արևմտյան գործընկերները պետք է դասեր քաղեն իրենց մեղմ ելույթներից և համապատասխան միջոցներ կիրառեն Ադրբեջանի դեմ՝ նրա կատարած հանցագործությունների համար։
Մարուքյանը նշել է, որ արևմտյան գործընկերներ խուսափում են դատապարտել, նախ, Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, երկրորդ ՝ ավելի քան 100 հազար էթնիկ հայերի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումը:
«Մեր արևմտյան գործընկերները խուսափում են հստակ և շիտակ ձևակերպումներից, կարծես թե Ադրբեջանին իրենց հարթակներում պահելու համար, բայց, ի վերջո, Ադրբեջանն իրեն ավելի անկաշկանդ և անպատիժ է զգում ՝ հրաժարվելով մասնակցել ճգնաժամի հարցով նախապես ծրագրված հնգակողմ հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա վաղը Գրենադայում (Իսպանիա)»,- գրել է Մարուքյանը:
Կարդացեք նաև
Since many Western partners avoid calling things by their names and condemning first, Azerbaijan’s military aggression against peaceful people of Nagorno Karabakh, and second, the forceful deportation and ethnic cleansing of more than 100 thousand ethnic Armenians.
— Edmon Marukyan (@edmarukyan) October 4, 2023
Our western…