Տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները և այլ հարցեր կորոշվեն գործընկերների հետ, իսկ եթե խոսքը Ղարաբաղի տարածքի մասին է, ապա կգործենք ադրբեջանական կողմի հետ ՝ հաշվի առնելով իրավիճակը տեղում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին և ասել, որ դիտարկվում է տրանսպորտային երթուղու վերականգնման նախագիծ, որը Ադրբեջանը միացնում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը ՀՀ Սյունիքի մարզով։ «Նախագծի իրականացման մեջ տեսնում ենք զգալի ներուժ՝ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի համար: Ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու պատրաստակամությունից»,-եզրափակել է Զախարովան։