Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկեցին՝ ՄԱԿ–ի գրասենյակի առջեւ «Մեր տունն այրողների» դեմ ցասման արտահայտություն խորհրդանշող փայտե արկղ այրելու համար

Հոկտեմբեր 04,2023 16:50

«Բացում» նախաձեռնությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ բողոքի ցույց էր կազմակերպել՝ պահանջելով պատժել Ադրբեջանի բռնապետ Ալիեւին եւ նրա հանցակիցներին՝ նրանց կողմից շարունակվող ցեղասպանական քաղաքականության համար, որն արմատապես կապված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ:

Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը նշեց, որ բոլորս տեսնում եւ զգում ենք այս տառապանքները եւ այս ձեւաչափն իրենց ցասման արտահայտման ամենամեղմ տարբերակն է, որ ուղղված է թե հայաստանյան գրասենյակին, թե ՄԱԿ-ին, թե այդ կազմակերպության անդամ երկրների կառավարություններին, այդ թվում՝ Հայաստանի գործող կառավարությանը: «Սա սուրհանդակ է Արցախում տեղի ունեցած ցեղասպանության մասին, որ իրականացնում են Ալիեւը, Ալիեւի հովանավորները եւ հանցակիցները, ինչի համար մենք պահանջում ենք, որ հիմնվելով միջազգային իրավունքների, մարդասիրության եւ այլ իրավունքների վրա ցեղասպան Ալիեւին պատժի ենթարկի ամբողջ աշխարհը, ինչը ՄԱԿ-ի ստանձնած հանձնառությունն է»,- ասաց նա:

Վահե Սալահյանը ընթերցեց իրավիճակի նոր սրումի թելադրանքով կազմված ՄԱԿ-ին փոխանցվելիք պահանջագրի տեքստը: Ու նաեւ հարց հնչեցրեց, թե Հայաստանի գործող վարչապետը վաղը եվրոպական հարթակներում ինչ է բանակցելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: «Մինչ դա տեղի կունենա, մենք ցանկանում ենք մեր այս պահանջը ուղղել ՄԱԿ-ին, որի անդամ է նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Հետեւաբար, մեր պահանջը ՄԱԿ-ին ուղղելով, մենք այն ուղղում ենք դրա անդամներից Հայաստանի Հանրապետությանը նույնպես»,- ասաց Վահե Սալահյանը:

Պահանջագրի ընթերցումից անմիջապես հետո «Բացում» նախաձեռնության համակարգողներից Միքայել Մարգարյանը «Ալիեւ ցեղասպան» վանկարկումներով, որին միացան նաեւ նախաձեռնության մյուս անդամները, որպես «Մեր տունն այրողների» դեմ ցասման արտահայտության խորհուրդ փայտե արկղ այրեց: Ցույցի ընթացքը վերահսկող ոստիկանները անմիջապես նրան բերման ենթարկեցին՝ նախ խցկելով մի ինչ-որ մեքենայի մեջ, ապա, ոստիկանական մեքենայի ժամանումից հետո նրան տեղափոխեցին այնտեղ ու տարան բաժանմունք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031