Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մոսկվան Բաքվում ձերբակալված ԼՂ նախկին ղեկավարության հարցով որևէ դիմում չի ստացել․ Զախարովա

Հոկտեմբեր 04,2023 16:32

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների, Ռուբեն Վարդանյանի և այլ անձանց ձերբակալությունները: Հարցին, թե Ռուսաստանն ինչ է անում այդ մարդկանց  ազատ արձակելու համար, Զախարովան պատասխանել է․ «Չեք շփոթե՞լ հարցի հասցեատիրոջը․․․ եթե ցանկանում եք հարցնել, թե ինչ է անում  Հայաստանը, պաշտոնական Երևանը՝ իր քաղաքացիներին օգնելու համար, ապա հարցը պետք է ուղել Հայաստանի պատկան մարմիններին»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, որոնցից մեկը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, ոմանք էլ ի սկզբանե միայն ՀՀ քաղաքացիություն են  ունեցել։ «Մենք պաշտոնական կամ ոչ պաշտոնական դիմումներ չենք ստացել, եթե հաշվի չառնենք տեղեկատվական ոլորտը և այնտեղ ասվածի մի մասը», – հավելել է նա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031