Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնկրետ կարձագանքենք կոնկրետ քայլերին․ Զախարովան՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին

Հոկտեմբեր 04,2023 16:12

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման հարցում Մոսկվան ելնում է համապատասխան պայմանավորվածություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, արդյոք ռուսական կողմը Երևանից ակնկալում է բացասական քայլեր՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի ապագայի հարցում։

«Բոլոր դեպքերում մենք ելնում ենք թղթի վրա արձանագրված մեր պայմանավորվածություններից։ Երկրորդ՝ կոնկրետ կարձագանքենք կոնկրետ քայլերին, իսկ ենթադրել, թե ինչ կարող է լինել, դրանով զբաղվում են վերլուծաբանները: Մենք մեկնաբանություններ ենք տալիս ընթացիկ, արդեն կատարված իրադարձությունների վերաբերյալ կամ այն իրադարձությունների, որոնք հաստատ տեղի են ունենալու: Եթե ​​խոսում ենք ռուսական դիրքորոշման մասին, ապա այն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում»,- նշել է Զախարովան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031