Լրահոս
Օրվա լրահոսը

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել էր հայտը և «Քոչարի»-ն՝ «Յայլի» անվանմամբ, ճանաչել Նախիջևանի բնիկների պար, Ադրբեջանի հրատապ պահպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգություն»

Հոկտեմբեր 04,2023 15:48

Հայքի մշակույթի օմբուդսմենի ինստիտուտի հայտարարությունը

2017 թվականի դեկտեմբերի 4-9-ը Կորեայի Հանրապետության Ջեջու կղզում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտե»-ի տասներկուերորդ նիստի ժամանակ ավելի քան 800 մասնակիցների մասնակցությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ներկայացուցչական ցուցակում է գրանցել «Քոչարի, ավանդական խմբապար» արժեքը՝ որպես հայկական բացառիկ մշակութային արժեք։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հայաստանի կողմից «Քաչարին», ճանաչելով որպես հայկական արժեք, նշել է. «Քոչարին ավանդական պար է, որը լայնորեն կատարվում է ողջ Հայաստանում տոների, տոնական հանդիսությունների, ընտանեկան արարողությունների և սոցիալական այլ միջոցառումների ժամանակ։ Այն բաց է բոլոր մասնակիցների համար՝ անկախ տարիքից, սեռից կամ սոցիալական կարգավիճակից: Քոչարին ապահովում է ընդհանուր ինքնության և համերաշխության զգացում, նպաստում է պատմական, մշակութային և էթնիկ հիշողության շարունակականությանը և խթանում է փոխադարձ հարգանքը համայնքի բոլոր տարիքի անդամների միջև: Այն փոխանցվում է ինչպես ոչ ֆորմալ, այնպես էլ ձևական միջոցներով և այն հազվագյուտ ավանդական պարերից է, որի փոխանցման շղթան երբեք չի ընդհատվել: Փոխանցման պաշտոնական միջոցները ներառում են 2004 թվականից Հայաստանի հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերում «ժողովրդական երգի և պարի» դասընթացի ներառումը, երիտասարդական արվեստի կենտրոններում կրթական ծրագրերը, համացանցի և այլ լրատվամիջոցների միջոցով տարրի տեսանելիության բարձրացումը և ինստիտուցիոնալ նախաձեռնությունները: Բացի այդ, սկսած 1960-ականներից տարբեր համայնքներում գործում են նաև ժողովրդական պարի խմբեր, հասարակական կազմակերպությունները պարբերաբար պարի դասեր են անցկացնում։ Ոչ ֆորմալ փոխանցումը տեղի է ունենում ընտանիքներում և ինքնաբուխ ձևավորված պարային խմբերի միջոցով: Համայնքները, խմբերը և անհատներն ակտիվորեն ներգրավված են տարերքի կենսունակության ապահովման գործում, հատկապես՝ «Մեր պարերը և մենք» նախաձեռնության միջոցով, որն իրականացվում է 2008 թվականից, և փորձառու պրակտիկանտներն առանցքային դեր են խաղում ջանքերի պահպանման գործում»։

2018 թվականին, Ադրբեջանը, շարունակելով հայկական արժեքների յուրացման քաղաքականությունը, հայտ է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ճանաչելու «Քոչարի» պարը «Յայլի» անվանմամբ՝ որպես Նախիջևանի տարածքի բնիկների պար և ադրբեջանական ժառանգություն Yalli (Kochari, Tenzere): ՅՈՒՆԵՍԿՕ-ն, տեղի տալով ադրբեջանական մշակութային ցեղասպանության քաղաքականությանը, ընդունել է հայտը և ճանաչել հիշյալ արժեքը որպես հրատապ պահպանության կարիք ունեցող Ադրբեջանի՝ ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Սեպտեմբերի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական ֆեյսբուքյան և թվիթերյան էջերը կիսվեցին հիշյալ հայտի մասին տեղեկատվությամբ, որտեղ ի մասնավորի նշված էր․ «Սուզվենք ադրբեջանական մշակույթի հարուստ խճանկարի մեջ՝ տեղադրելով նկար, որտեղ նշված էր «Յայլի» (Քոչարի) Նախիջևանի բնիկների պար։

Հայկական կողմի արդարացի բողոքի արդյունքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հեռացրեց իր գրառումները՝ ապացուցելով, որ «Քոչարի» պարը հայկական է և ոչ մի անվանափոխություն և մանիպուլյացիա չի կարող այն խլել հայ ժողովրդից։

Հայտարարության տեքստը պատրաստել է մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031