Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արևմուտքը, ՌԴ-ի հետ հավասար, Ալիևին վերածել է վտանգավոր բռնապետի, որն անում է՝ ինչ ուզում է և մնում անպատիժ. Տաթևիկ Հայրապետյան

Հոկտեմբեր 04,2023 15:34

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Բոլորի համար ակներև է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին: Նրանք այդ շրջանում տեղակայվել են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ռուսներն ուզում էին մտցնել զինծառայողներ, ովքեր պետք է խաղաղություն և անվտանգություն ապահովեին: Բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց, և խաղաղապահների կողմից նույնիսկ չնչին արձագանք չեղավ: Մինչդեռ, Եվրոպական միությունն այնտեղ՝ գետնի վրա, ռազմական ներկայություն չունի»,- ասել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Euronews համաեվրոպական հեռուստակայանի Global Conversation («Գլոբալ քննարկում») ծրագրի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ:

Դրանից հետո Միշելն ավելացնում է, որ Ադրբեջանը գործընկեր է, ում հետ շարունակելու են աշխատել՝ մոտեցնելով «խաղաղության պայմանագրի» ստորագրումը:

Ռուսաստանը հիրավի դավաճանել է հայ ժողովրդին, դա առանց Շառլ Միշելի ասելու էլ գիտենք: Բայց նույն Շառլ Միշելը, Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը և այլ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներ դավաճանում են հենց եվրոպական արժեքներին, ցույց տալիս, թե որքան կեղծ ու դատարկ ենք դրանք իրենց համար: Մի ամբողջ ժողովրդի հանդեպ իրականացվում է ցեղասպանության քաղաքականություն, որի մասին Ալիևը ոչ միայն խոսում է, այլև այդ ուղղությամբ ծրագրված քայլեր անում, դրանից հետո նա դառնում է ԵՄ–ի «հուսալի գործընկերն» ու «խաղաղասերը»:

Փաստենք, որ մինչ օրս ոչ ԵՄ–ն, ոչ ԱՄՆ–ն հստակ գնահատական չեն տվել Ադրբեջանի գործողություններին, ընդ որում՝ նրանք ասում էին, որ թույլ չեն տա ռազմական էսկալացիան: Միակ գնահատականը հնչեցրել է Ֆրանսիան՝ որակելով դա որպես բռնի տեղահանում: Դրանից հետո, երբ որոշ «փորձագետներ» հեքիաթներ պատմեն ձեզ արևմտյան հարթակների մասին, մի քիչ փաստերի նայեք, թե ով ինչ ասեց ու արեց, երբ Լեռնային Ղարաբաղը ամենադաժան ձևով հայաթափվում էր, երբ մեր հազարամյա պատմությունը ոչնչացվում է, ու կտեսնեք, որ նույն Արևմուտքը, ՌԴ-ի հետ հավասար Ալիևին վերածել է մի վտանգավոր բռնապետի, ով անում է ինչ ուզում է և մնում անպատիժ՝ դրանով իսկ «կանաչ լույս» ստանալով հետագա հանցանքների համար:

Փաստացի, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այնքան են տարվել «խաղաղության պայմանագրով», որ չեն էլ ուզում խոստովանել, որ ձախողել են, տապալել այն՝ տուրք տալով բռնապետի ագրեսիվ քայլերին: Խաղաղությունը երբեք այսքան հեռու չի եղել, որքան այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031