Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են ներկայացնել, թե Իրանն աջակցում է ՀՀ-ին, սուտ է. մեր շահերն ու ազգային անվտանգությունն ենք պաշտպանում. Ջալիլ Բաբազադե

Հոկտեմբեր 04,2023 15:28

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

📌ԻՀՊԿ «Աշուրայի» շտաբի (հյուսիս-արևմուտք) ղեկավար Ջալիլ Բաբազադե. «Այսօր ոմանք փորձում են ներկայացնել, թե Իրանն աջակցում է Հայաստանին, միանգամայն սուտ է. մենք մեր շահերն ու ազգային անվտանգությունն ենք պաշտպանում:

📍Մենք ՀՀ հետ 46 կմ սահման ունենք: Այն դեպի արտաքին աշխարհ Իրանի հաղորդակցական ուղիներից է, որը եթե արգելափակվի կամ սահմանափակվի, վնասելու է Իրանի շահերին ու ազգային անվտանգությանը: Մենք դա որևէ մեկին թույլ չենք տալու:

📍Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ հաղորդակցական երթուղի ստեղծելու մասին Բաքվի պնդումներն ուղղված են հանրությանը մոլորեցնելուն: Նշված միջանցքի էությունն իրականում տարածաշրջանի սահմանների ու աշխարհաքաղաքականության փոփոխությունն է՝ հօգուտ ՆԱՏՕ-ի ու օտարների:

📍Չնայած Բաքվի կառավարությունը մեզ ասել է, որ սահմանների վրա աչք չունեն, սակայն, նրանց գործողություններից ելնելով, մենք վստահություն չունենք և ամենայն զգոնությամբ հետևում ենք տարածաշրջանի զարգացումներին:

📍Հոգևոր առաջնորդի կարգադրությունը հստակ է և 100 տոկոս իրագործելի: Հետևաբար, եթե հոգևոր առաջնորդի հրամանի դեմ որևէ գործողություն ձեռնարկվի, վճռականորեն կդիմակայենք և դա բազմիցս փորձարկել ենք. մեր զորավարժությունները Հայաստանի ու Ադրբեջանի համար չեն, այլ Իրանի ազգային շահերի, անվտանգության ու ժողովրդի պաշտպանության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031