Պանթուրքիզմի և նրա կողմնակիցների ընչաքաղցություններին դիմակայելու համար, Հայաստանին պաշտպանելը Իրանի տարածքային ամբողջականության պաշտպանության անհրաժեշտությունն է։
Իրանցի փորձագետ և համալսարանի ասիստենտ, մշակութային և աշխարհաքաղաքական գիտաշխատող Միր Մեհրդադ Միրսանջրին irdiplomacy.ir կայքում գրել է. «Ներկայում Արաքսից այն կողմ 30 կիլոմետր խորությամբ բուֆերային գոտու ստեղծումը, հատկապես Ղարաբաղում, Սյունիքում և Նախիջևանում, Իրանի բնական իրավունքն է, որպեսզի կարողանա կանխել ագրեսորների ցանկացած շարժում իր սահմանների մոտ» ։
Լեռնային Ղարաբաղի 120 հազար անմեղ մարդկանց 9-ամսյա պարենային և էներգետիկ շրջափակումից և 21-րդ դարի նոր ցեղասպանության վերաբերյալ համաշխարհային լրատվամիջոցների աններելի լռությունից և Լեռնային Ղարաբաղը գրավելու նպատակով Բաքվի հարձակումից հետո, Թուրքիայի նախագահը, որի երկիրը ժառանգորդն է 2 միլիոն հայերի, քրդերի, ասորիների և հույների ցեղասպանությունը, Բաքվի ագրեսիային համահունչ Իրանի Իսլամական Հանրապետությունից պահանջել է դադարեցնել Սյունիքի մարզի օկուպացման դեմ հանդես գալը և ընդունել Բաքվի կողմից Սյունիքի գրավումը և թուրանական միջանցքի ստեղծումը։
Միր Մեհրդադ Միրսանջրին ընդգծել է նախ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ավարտը, բացի աշխարհաքաղաքական խնդիրներից, մարդասիրական խնդիր է, որը սպառնում է Ղարաբաղի 120 հազար անմեղ հայերի կյանքին։ Չնայած Խորհրդային Միության կազմավորման սկզբից Ղարաբաղը հայաբնակ է եղել և ինքնավար մարզ էր հայտարարվել, իսկ Սովետական միությունից Բաքվի Հանրապետության անկախության հռչակումն, Խորհրդային Միությունում սահմանված իրավունքների հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղն իր անկախությունը հռչակեց 1991 թվականին։
Կարդացեք նաև
Ղարաբաղը կամ Բարդաեն և Շուշին Իրանի պատմական 17 գավառներից մեկն էր, որը գրավվել է 1813 թվականի Գոլեստանի պայմանագրով: Դրա հիմնական հակամարտությունը տեղի է ունեցել 1917 թվականին և Ցարական Ռուսաստանի կայսրության փլուզումից և Հայաստանի Հանրապետության, Բաքվի Հանրապետությանը (գողացված Ադրբեջանի անունը) և Վրաստանի հանրապետության անվան տակ Կովկասյան տարածաշրջանում՝ երեք էթնիկ կառավարությունների ձևավորումից հետո:
Լեռնային Ղարաբաղի բնակիչները, որոնց 95 տոկոսը հայեր էին, անցկացրեցին իրենց խորհրդի առաջին հանդիպումը և Ղարաբաղը հռչակեցին որպես անկախ քաղաքական և վարչական միավոր և ընտրեցին ազգային խորհուրդ և կառավարություն։ Իսկ ավելի վաղ 1918-1920 թվականներին Լեռնային Ղարաբաղն ուներ բոլոր պետական կառույցները, այդ թվում՝ բանակը և պաշտոնական իշխանությունը։
Երբ 1922 թ. Ադրբեջանի և Հայաստանի սոցիալիստական հանրապետությունները հայտնվեցին Խորհրդային Միության ձևավորման փուլում, պատմական Ղարաբաղի տարածքի միայն մի մասում՝ Կուր և Արաքսի գետերին միացնող հատվածերի սահմաններում, 1923 թվականի հուլիսի 7-ին Խորհրդային Միության Կենտկոմի որոշմամբ Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության տարածքում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար տարածքը։
1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ հաստատեց և հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը, որը լիովին համապատասխանում էր միջազգային օրենքներին և Խորհրդային Միության օրենքներին։
Այժմ Իրանի սահմանների մոտ հայկական հողերի գրավումը համարվում է Սյունիքի մարզը գրավելու և Կովկասի ու Եվրոպայի հետ Իրանի կապը ընդմիշտ կտրելու Բաքվի և Անկարայի նկրտումների առաջին քայլը։
Հայաստանի սահմանը ոչ միայն Իրանը Կովկասին, Ռուսաստանին և Եվրոպային կապող միակ հուսալի անցուղին է, այլև այդ ճանապարհից կտրվելը ուղղակիորեն սպառնում է Իրանի տարածքային ամբողջականությանը և դա առաջացնում է Թավրիզի ու Իրանի Ատրպատական նահանգի պաշարումը պանթուրքիստների կողմից։
Նշելի է, որ Բաքվի ռեժիմի տարածքային էքսպանսիոնիզմը, որն իր պաշտոնական դիսկուրսում և դասագրքերում Թավրիզը ներկայացնում է որպես Բաքվի ռեժիմին պատկանող և Իրանի կողմից օկուպացված քաղաք, որը պետք է ազատագրվի Բաքվի և թուրքական բանակի կողմից, Հայաստանը ոչ միայն երբեք չի հավակնել Իրանի պատմությանը, մշակույթին ու տարածքային ամբողջականությանը, այլեւ բազմիցս առաջարկել է համադաշնության տեսքով ստեղծել համակողմանի միություն Իրանի և Հայաստանի միջև և զուր չէ, որ Իրանի և Հայաստանի սահմանները հայտնի են որպես խաղաղության և բարեկամության սահմաններ։
Պանթուրանական դաշինքի կողմից Ղարաբաղը, այնուհետև Սյունիքի մարզը գրավելու նախօրոք ձևավորված պլանը ոչ միայն կշրջանցի Իրանին Կասպիական ծովի ավազանի էներգակիրները Եվրոպա տեղափոխման հարցում, այլև Իրանի էներգիայի փոխանցումը Եվրոպա կդարձնի Թուրքիայի և Բաքվի միության մենաշնորհը, և, իհարկե, դրա հետևանքը կլինի Իրանի հավերժական կախվածությունը Բաքվից և Թուրքիայից։
Սյունիքի օկուպացման համար իր լայնածավալ քարոզչության մեջ Բաքուն պնդում է, որ 1920 թվականին Սյունիքը (իբր Զանգեզուր կեղծ անունով) եղել է Բաքվի Հանրապետության մաս, ուստի այժմ Բաքուն պետք է օկուպացնի Սյունիքի մարզը, որպեսզի կարողանա ուղիղ կապ հաստատել Բաքվի և Թուրքիայի միջև։
Այս տրամաբանությամբ Ղարաբաղը և Նախիջևանը, որոնք 1918-1920 թվականներին քարտեզներում Հայաստանի մաս էին կազմում, այժմ պետք է վերադարձվեն Հայաստանին։ Բաքուն պետք է հասկանա նաև, որ Բադքուբեն, Գյանջան, Շուշին, Լանքորանը, Լահիջը, Լերիքը և այլն, մինչև 1813 թվականը Արան և Շիրվան անուններով եղել են Իրանի կազմում։ Իսկ Գոլեստանի ու Թուրքմենչայի չարագուշակ պայմանագրերով դրանք անջատվեցին Իրանից և օկուպացվեցին, իսկ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից և պայմանագրի մի կողմի անհետացումից հետո դրանք իրավաբանորեն կարող են պահանջվել Իրանի կողմից։
Բաքվի քարոզչական ապարատը մշտապես չարաշահում է Իրանի 40 միլիոնանոց պանթուրքիստների կեղծ վիճակագրությունը՝ որպես ճնշման լծակ Իրանի կառավարության վրա՝ պարտադրելու իր ոչ լեգիտիմ տարածքային էքսպանսիոնիստական պահանջները։ Մինչդեռ Իրանում ազերի բնակչության փաստացի վիճակագրությունը կազմում է 8 միլիոն մարդ։
Այնուամենայնիվ, իրանական պատասխանատու կառույցների պարտականությունն է դիմակայել պետական կառույցներում և ներքին լրատվամիջոցներում ներթափանցած դավաճան պանթուրքիստների փոքրամասնության հետ, որոնք չեն դադարեցնում որևէ դավաճանական և հակաիրանական գործողություն Բաքվի և Անկարայի շահերն ապահովելու համար:
Իրանի և Հայաստանի միջև կապը խզելու Բաքվի և Թուրքիայի ոչ լեգիտիմ պահանջների հանդուրժողականության կործանարար հետևանքները դարեր շարունակ կմնան Իրանի քաղաքական դաշտում և ապագա սերունդների հիշողության մեջ։
Պատմությունը դատելու է Իրանի պատմական ինքնիշխանության ցանկացած անտեսում օկուպացված կովկասյան քաղաքներում, այդ թվում՝ Բաքվում, Թալիշում և Նախիջևանում:
Ներկայում Արաքսից այն կողմ 30 կիլոմետր խորությամբ բուֆերային գոտու ստեղծումը, հատկապես Ղարաբաղում, Սյունիքում և Նախիջևանում, Իրանի բնական անվտանգային ապահովման իրավունքն է՝ կանխելու թշնամիների հատկապես Իսրայելի, վահաբականների և անջատողականների կողմից ցանկացած ագրեսիվ քայլ՝ տարածաշրջանում։
Թարգմանեց՝ Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրան-Թեհրան