Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Եվրամիությունը դավաճանեց Հայաստանին, իսկ եվրոպացի դիտորդները դավաճանեցին հայերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ սկզբում նրանք հորդորեցին, հետո խոստումներ տվեցին, ապա պաշտոնական Երևանին հերթական ծուղակը գցեցին, ինչից հետո էլ դարձան լուռ վկաներն այն բանի, թե ինչպես է զարգանում իրավիճակը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ «Բրյուսելը լուռ հետևել է՝ ինչպես են ռուս խաղաղապահները օգնում Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող բնակչությանը»: «Ոչ, Ռուսաստանը չի դավաճանել։ Ռուսաստանը, ինչպես միշտ եղել է կողքին, միշտ կանգնեցրել է արյունահեղությունն այդ տարածաշրջանում և միշտ օգնել է ֆինանսապես, տնտեսապես»,-հավելել է նա։
Զախարովայի խոսքով՝ Եվրամիությունն է Երևանին խորհուրդ տվել հրաժարվել պայմանավորվածություններից, որոնք ձեռք էին բերվել Մոսկվայի միջնորդությամբ։ «Եվրամիությունն է դավաճանել հայերին»,-եզրափակել է նա։