Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա՝ Գրանադա, որտեղ հոկտեմբերի 5-ին նախատեսված էր Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդների հանդիպումը։ Այս մասին հաղորդում է haqqin.az ադրբեջանական կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Տեղեկատվության համաձայն՝ նման որոշման պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև Գերմանիայի և Ֆրանսիայի անհամաձայնությունը՝ բանակցություններին Թուրքիայի նախագահի մասնակցության հարցում: «Ադրբեջանական կողմը հրաժարվել է բանակցել նման պայմաններում»,-գրում է կայքը։