Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հայտնել է, որ մոտ կես ժամ առաջ Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը հատել է Հակարիի կամուրջը եւ այժմ Հայաստանում է։ Այս մասին տեղեկացնում են տելեգրամյան ալիքները։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Շահրամանյանը գերեվարվել է ադրբեջանցիների կողմից, ինչը հերքել էինք։
Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբի հոկտեմբերի 1-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահ Սամվել Շահրամանյանը՝ մի խումբ պատասխանատուների հետ պետք է մնար Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեին սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։