Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը. Բորել

Հոկտեմբեր 04,2023 13:25

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։

«Եվրամիությունը ողջունում է հոկտեմբերի 3–ին ՀՀ Ազգային ժողովի կողմից միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։ Հայաստանի նախագահի ստորագրությունից հետո որոշումն ուժի մեջ կմտնի»,– ասված է Բորելի հայտարարության մեջ։

Եվրամիությունը կոչ է արել բոլոր այն պետություններին, որոնք դեռ չեն վավերացրել Հռոմի ստատուտը, անել դա։ Նշվում է, որ յուրաքանչյուր երկրի միացումը Հռոմի ստատուտին ավելի է մոտեցնում միջազգային հանրության համընդհանուր մասնակցությանը և ամրապնդում է անպատժելիությանը վերջ դնելու և հաշվետու լինելու մշակույթը զարգացնելու ընդհանուր վճռականությունը:

Ըստ հայտարարության՝ ԵՄ-ն կշարունակի աշխատել Միջազգային գործընկերների հետ և նպաստել Հռոմի ստատուտի վավերացմանն ու իրականացմանը, ինչպես նաեւ ՄՔԴ-ի ամբողջականությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031