Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 345 բուժառու. 102-ի վիճակը շարունակում է մնալ ծանր

Հոկտեմբեր 04,2023 13:17

Արցախից բռնի տեղահանված և Հայաստան ժամանած 100 հազար 625 արցախահայերից այսօրվա դրությամբ հաշվառվել են 95 հազար 711 հոգի, այսինքն` առավել քան 95 տոկոսը: Այս մասին այսօր հերթական ճեպազրույցում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը

Այս պահին արդեն հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված շուրջ 29 հազար երեխա, որոնցից, 0–5 տարեկան 7 996, 6–19 տարեկան` 21 266 երեխա։

«4 145 երեխա արդեն ներառված են ՀՀ կրթական տարբեր հաստատություններում։ Դա ընդհանուր դպրոցահասակ երեխաների շուրջ 20 տոկոսն է կազմում; Բաշխվածությունը հետևյալն է` Սյունիքի մարզ` 285, Վայոց Ձոր` 112, Գեղարքունիքում` 179, Արարատի մարզում` 758, Կոտայքում` 800, Արագածոտնի մարզում` 223, Արմավիրում` 410, Շիրակում` 177, Լոռիում` 185, Տավուշում` 161 և Երևանում` 850 երեխա»,– նշեց Բաղդասարյանը։

Հայաստանի տարբեր բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 345 բուժառու. նրանք Արցախից Հայաստանի Հանրապետություն էին տեղափոխվել օդային և ցամաքային ճանապարհներով: «Նրանցից 102-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 37-ինը՝ ծայրահեղ ծանր: Վերակենդանացման բաժանմունքներում ունենք 9 երեխա»,- հավելեց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031