Այսօր Ադրբեջանը հայտարարել է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտպանությունը կիրականացվի Ադրբեջանի օրենքներին և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան։ Նրա պաշտպանության հարցերով զբաղվելու է փաստաբան Ալով Սաֆարալիևը։ Նա հայտնել է, որ ներկա է գտնվել Հարությունյանի հարցաքննությանը։
«Այսօր ես՝ որպես Արայիկ Հարությունյանի պաշտպան, ներկա էի նրա հարցաքննությանը, նրա առողջական ու հոգեբանական վիճակը լավ է, կարող եմ միայն ասել, որ նրա ասածը կօգնի լույս սփռել բազմաթիվ հարցերի վրա։ Մենք նրա պաշտպանությունը կիրականացնենք ըստ օրենքի։ Ադրբեջանի օրենսդրությունը, միջազգային կոնվենցիաների պահանջները և իրավական էթիկայի պահանջները, մի խոսքով, մենք բարեխղճորեն կատարելու ենք մեր մասնագիտական պարտքը»,- հավելել է նա։