Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու պահանջով ավելի քան 300 հանդիպում Կապիտոլիումում»

Հոկտեմբեր 04,2023 12:40

Ավելի քան 300 դեմ առ դեմ հանդիպումներ Կապիտոլիումի բարձունքում՝ մինչ ամերիկահայերը համախմբվում են՝ քարոզելու արցախահայության օգտին և պահանջելու պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Վաշինգտոն – Մինչ տեղի է ունենում երկրորդ Հայոց ցեղասպանությունը՝ ամերիկահայերը միավորվեցին՝ քարոզելու արցախահայության օգտին Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի ունեցավ անցյալ շաբաթ երկրի մայրաքաղաքում: Մասնակիցներ ունենալով ողջ Միացյալ Նահանգներից և անցկացնելով ավելի քան 300 դեմ առ դեմ հանդիպումներ, կոնգրեսական գրասենյակներն անմիջապես ընտրողներից լսեցին ԱՄՆ ղեկավարության կողմից մարդկային հետագա կորուստները կանխելու անհրաժեշտության մասին, ներառյալ՝ Ադրբեջանի ցեղասպան ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելը:

Համայնքի հավաքական ջանքերի շնորհիվ Բայդենի վարչակազմին ուղարկվեց երկկուսակցական, երկպալատ մի նամակ, որը ստորագրվեց մոտ 100 կոնգրեսականների կողմից, և որով կոչ արվեց պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, և որում հայտարարվեց, որ Ադրբեջանի հարձակումները հայերի դեմ «իրենցից ներկայացնում են մարդու իրավունքների կոպիտ խախտում և բռնի հակամարտության իրականացում, որոնք երկուսն էլ ուղղակի հարձակում են ամերիկյան արժեքների և շահերի վրա: Մարդու իրավունքների այս ոտնահարումների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն Միացյալ Նահանգների կողմից»:

«Բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ քննարկելիս ուղերձը պարզ էր, որ ԱՄՆ-ը պետք է հաստատի իր առաջնորդությունը, վերջ տա Ադրբեջանի դաժանությանը և ապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու ապահովությունը»,- հայտարարեց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Արցախցի մեր հայրենակիցների համար այս դառը օրերին մենք շատ ենք գնահատում մեր նվիրատուների և ակտիվիստների աջակցությունը, ում շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել գագաթնաժողովը և մեզ ոգևորվում են բոլոր նրանք, ովքեր միացան մեզ Կապիտոլիումի բարձունքում»,- շարունակեց Խալոյանը։

Համագումարն իր երախտագիտությունն է հայտնում գագաթնաժողովի բոլոր համահովանավորող կազմակերպություններին, հովանավորներին և նվիրատուներին, ներառյալ.

Համահովանավորող կազմակերպություններ

Հայ-ամերիկյան առողջության մասնագետների կազմակերպություն (AAHPO), Հայ իրավաբանների ասոցիացիա, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (AGBU), Հայ կանանց միջազգային ասոցիացիա (AIWA), Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն (AMAA), Հայաստան ծառատունկ ծրագիր (ATP), Էրեբունի հայկական դպրոց, Հայ օգնության ֆոնդ (FAR), HALO Trust, Վարդանի ասպետներ (KoV), Երթ նահատակների համար, Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիա (NAASR), Փարոս հիմնադրամ, «Ֆիլոս» նախագիծ, ԱՄՆ-ի և Կանադայի Թեքեյան մշակութային միություն (TCA), Հայ Կաթողիկե թեմ, Հայ Ավետարանական Միություն, Ամերիկայի Հայոց Եկեղեցու Արևելյան թեմ, Ամերիկայի Հայոց Եկեղեցու Արևմտյան թեմ և Հայ Առաքելական Եկեղեցու Արևելյան Առաջնորդարան:

Հովանավորներ

Բրայան և Վալինա Աղբաբյաններ

Գոռ Ադամյան

Անանուն

Հայ իրավաբանների ասոցիացիա

Ամերիկայի Հայ Ավետարանական Միություն

Դեյվիդ և Մարգարեթ Մգրուբլյաններ

Քերոլին Մուգար

Դեյվիդ և Միռնա Օնանյաններ

Առլին Սարյան և Քրիստիան Ալեքսանդր և ընտանիք

Ջուդի Սարյան և Վիկտոր Զարուգյան

Լորա Սիմոնյան

Օսկար Թաթոսյան

Նվիրատուներ

Սյուզաննա Հակոբյան

Լինդա Բաբիկյան

Լուսինե Բաղսարյան

Ջորջ Պետրոսյան

Սթիվեն Քեյթանջյան

Թալին Խաչատուրյան

Դեյվիդ Օջակյան

Թալին Սահակյան

Ազնիվ Սարայդարյան

Արամ Շախբեկյան

Էն-Լիզ Շարբաթյան

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031