Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը պատրաստ է դիտորդ ուղարկել Հայաստանի ու Ադրբեջանի սահման

Հոկտեմբեր 04,2023 11:48

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերիի հետ

➡️Բաղերին, նշելով, որ Հարավային Կովկասի անվտանգային գործընթացներն ու զարգացումներն ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա, հավելել է. «Տարածաշրջանում լարվածության շարունակումը Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների օգտին չէ, ուստի պետք է ջանքերը կենտրոնացվեն այդ հակասությունների ու լարվածության վերացման վրա: Իրանը պատրաստ է աջակցել լարվածության վերացմանը»:

➡️Բաղերին, ընդգծելով, որ Իրանը պատրաստ է դիտորդ ուղարկել Հայաստանի ու Ադրբեջանի սահման, նշել է. «Ցանկացած երկրի ռազմական ու պաշտպանական կարողությունների բարձրացումը չպետք է լինի հարձակողական նպատակներով: Տարածաշրջանում խաղաղությունը բոլոր երկրների օգտին է: Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների միջոցով, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է տարածաշրջանի խաղաղությանը: Տարածաշրջանում ճգնաժամ ստեղծելու ոչ մի պատճառ չկա: Պառակտումն ու անկայունությունն օտարների քաղաքականությունն է, և տարածաշրջանի երկրներն իրենց խնդիրները պետք է լուծեն երկխոսության միջոցով»:

➡️Մատնանշելով հայ-ամերիկյան զորավարժությունները՝ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետը ընդգծել է. «Նոր և արտատարածաշրջանային դերակատարների ներկայությունը ավելացնում է անկայունությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031