Ermenihaber. Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, ռազմարդյունաբերական «Baykar» ընկերության տեխնիկական գծով տնօրեն և Թուրքիայի տեխնոլոգիական թիմի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սելչուք Բայրաքթարն Ադրբեջանում պարգևատրվել է մեդալով:
Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի հրամանով՝ Բայրաքթարն արժանացել է Ադրբեջանի քաղաքացիների ծառայության և սոցիալական ինովացիաների պետական գործակալության (ASAN Hizmet) մեդալին՝ ի նշան արդյունավետ համագործակցության:
Մեդալը Բայրաքթարին է հանձնվել ASAN Hizmet-ի նախագահ Ուլվի Մեհդիյեվի կողմից՝ Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցած T3 Vakfı-ի և ASAN Hizmet-ի համատեղ գիտաժողովի շրջանակներում: