«Շարժումը չի հաջողվում, որովհետեւ հստակ պլան չկա ներկայացված՝ ինչ է արվելու, ովքեր են անելու, ինչքան ժամկետում եւ ինչի համար: Ի վերջո, գլխավոր նպատակը շատ կոնկրետ պահանջ պետք է լինի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ դրան տանող գործողություններ։ Ժողովուրդը չի տեսնում դա, չի զգում, հետեւաբար՝ դուրս չի գալիս ու սկսում է երկմտել, կասկածի տակ դնել ընդդիմությանը»,- կարծում է ԱԺ նախկին պատգամավոր, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը։
Նրա խոսքով՝ ամենաքիչը կարելի է մտածել, որ հատուկ է արվում․ «Մեծ հավանականությամբ, իրենք ցայտնոտի մեջ են եւ, իսկապես, չեն պատկերացնում հստակ ճանապարհը` արդյունքին հասնելու»։ Բայց շարժմանը թափ հաղորդելու հույսը վերջնականապես չի մարել․ «Վստահ եմ՝ ճիշտ կազմակերպչական աշխատանքների դեպքում կարելի է մեծ էֆեկտ ստանալ, բայց մինչ այդ ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ իրենց մեծամտությունը մի կողմ պետք է դնեն, հաշվի նստեն խորհուրդների, առաջարկների, հասարակական կարծիքի ու պահանջի հետ»։
Կոստանյանի համոզմամբ՝ «հարթակի ձեւավորման» խնդիր էլ կա. ովքե՞ր պետք է կանգնեն, պիտի հայտարարվի՞ լիդերի՝ ապագա վարչապետի անունը:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: